Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԴԱՍԱԽՈՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

19:14, հինգշաբթի, 13 մարտի, 2014 թ.

Գովելի է, երբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) գիտնականների, դասախոսների գիտական աշխատանքները բարձր գնահատանքի են արժանանում Հայաստանի և արտերկրի ճարտարագիտական համայնքների կողմից: Սակայն լրացուցիչ հպարտություն է, երբ դրվատանքի խոսքեր են հնչում տեխնիկական ուղղվածություն ունեցող պոլիտեխնիկականի հումանիտար գիտությունների մասնագետ-դասախոսների աշխատությունների հասցեին:

Օրերս ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի անունով Մոսկվայում ՀՀ դեսպանությանն առընթեր գործող հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցի տնօրեն Մ. Մ. Գազիյանցից ստացվել է շնորհակալական նամակ ՀՊՃՀ Լեզուների գիտակրթական կենտրոնի Ռուսաց և օտար լեզուների բաժնի դասախոս Մարգարիտա Խաչատուրի Տեր-Հովհաննիսյանի կատարած աշխատանքների համար:

«Դպրոցի ղեկավարությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Պոլիտեխնիկի ռուսաց լեզվի դասախոս Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանին ռուսաց և անգլալեզու միջավայրի կիրակնօրյա դպրոցների օժանդակ ձեռնարկի՝ «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարան» -ի կազմման գործում բացառիկ արդյունավետ համագործակցության համար։

Անհրաժեշտ է նշել, որ եռալեզու զրուցարանն ունիվերսալ հրատարակություն է։ Այն օգտակար է ինչպես Հայաստան եկած օտարերկրացիների, այնպես էլ պատմական հայրենիքից դուրս ապրող հայերի և նրանց երեխաների համար։ Արժե հատկապես ընդգծել, որ զրուցարանում հայերեն տեքստը տրված է ռուսերեն և անգլերեն այբուբենների՝ տառադարձման ընդունված նշանների օգնությամբ», -նշվում է նամակում։

Մ. Խ. Տեր-Հովհաննիսյանի և Շ. Ա. Փահլևանյանի հեղինակած եռալեզու «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարան» -ը 2014թ. ամռանը կներկայացվի Համաշխարհային հայկական կոնգրեսում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5356 | 0 | 0
Facebook