Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առաջվանը էլ չեմ լինի

20:24, երկուշաբթի, 05 մայիսի, 2014 թ.
     ՉՓՆՏՐԵ՛Ս ԻՆՁ,
     Ես չեմ լինի քո ներկայում,
     Ես քեզ համար խորթ անցյալ եմ:
     ԻՆՁ ՉԶԱՆԳԵ՛Ս,
     Այսօրվանից ես համր եմ,
     ՉԳՐԵ՛Ս ԻՆՁ,
     Էլ չեմ ներում:
     Ես չեմ լինի գիշերներում...
     Էլ չեմ դառնա միայնության հրեշտակդ,
     Այսօրվանից ես կարող եմ մոռանալու ուսուցիչդ միայն լինել:
     Էլ չես զգա իմ կարիքը,
     Խոստանում եմ,
     Որովհետև կմոռացնեմ
     Գոյությունս,
     Էությունս,
     Ներկաս ու բացակայությունս:
     Ես չեմ լինի քո աչքերում
     Ու քո կյանքում չեմ լինի է՛լ:
     Այսօրվանից ես պատռում եմ գոյությունդ
     Իմ հուշերի խորությունում ու թաղվում եմ
     մենությունում՝իմ իսկ ստեղծած:
     Չես գտնելու ջերմ ձեռքերս, մեղմ խոսքերս
     Ու քեզ սիրո ճառագայթով միշտ փայփայող զույգ աչքերս...
     Չես գտնելու անգամ ստվերս ու թանկ սերս;
     ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ:
     Չփնտրե՛ս ինձ,
     Ես չեմ լինի,
     Էլ չեմ լինի,
     Էլ չեմ սիրի,
     Էլ չեմ կանչի,
     Ու չեմ տանջի,
     Էլ չեմ լինի,
     Կմահանամ ես՝քեզ համար,
     Առաջվանը էլ չեմ լինի,
     ԷԼ
     ՉԵՄ
     ՍԻՐԻ
     ԱՌԱՋՎԱ՛
     ՊԵՍ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3866 | 0 | 0
Facebook