Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԺՊՏԱ՞Ս ԻՆՁ ՀԱՄԱՐ

20:18, երկուշաբթի, 05 մայիսի, 2014 թ.
     Կժպտա՞ս ինձ համար...գիտեմ՝հեռու եմ, միևնույն է ես չեմ տեսնի այդ ժպիտը, բայց դու ժպտա, ես կզգամ դա: Այո՛, կզգամ, որ դու հիմա երջանիկ ես ու ավելի ոչինչ պետք չէ: Ժպտա այն ժամանակ, երբ ես բացակա եմ, երբ ես չկամ, որպեսզի, երբ որոշեմ հեռանալ, սիրտս չցավի, որ իմանամ՝դու առանց ինձ ժպտալ գիտես: Գուցե մի օր ես էլ գնամ առանց քեզ ժպտալ, այլ ոչ թե լացել սովորելու, իսկ դու ժպտա անկախ ամեն ինչից, քանզի հիմա քո ժպիտից բացի ոչնչի համար չեմ աղոթում: Ժպտա՛, որ ես հանգիստ լինեմ ու հասկանամ, որ դու հանկարծ ինձնից հետո չես տանջվելու, որովհետև արդե՛ն առանց ինձ ժպտում ես: Չեմ նեղանա, հավատա՛ ինձ, սիրող սիրտը չի էլ կարող արհամարհել իր սիրած էակի ժպիտը, թեկուզ և այն իր համար չէ, իր կողքին չէ, իրենը չէ ու չի եղել: Թող որ «այսօրը» _ը՝քո առանց ինձ ապրելու առաջին օրը, լինի իմ սիրո մահապատժի օրը, բայց խոստացի՛ր, որ կժպտաս, եթե անգամ գտնես անարդարությունից կախված՝սիրուս արդեն անշնաչացած ու սառած դիակը: Խոստացի՛ր ինձ, որ երբևէ չես մեղադրի ինքդ քեզ: Մեղավոր չես, ես եմ խնդրել, որ դու ժպտաս, իսկ ես հոգուս խորքում կուրախանամ, որովհետև գեթ խնդրանքս պարտաճանաչությամբ կատարում ես: Երբ որ հանկարծ ինձ նկատես հեռանալիս՝արհամարհի՛ր, չփորձես ինձ ետ պահել.ես վախենում եմ, որ կհավատամ քեզ: Ես էլ իմ հերթին ցույց չեմ տա, որ նկատել եմ դա ու մենք կբաժանվենք՝առանց «մնաս բարովի» -ի.այն միայն երկուսիս էլ ցավ կպատճառի: Այդ ժամանալ էլ կժպտաս, եթե՝ոչ, ապա ես հեռանալ չեմ կարողանա: Ես պետք է այդ պահին զգամ իմ հեռանալու անհրաժեշտությունը: Ես նույնպես ժպտալով եմ հեռանալու՝թույլ չտալով, որ դու մեղադրես քեզ արցունքներիս համար, որովհետև դու իսկապես մեղավոր չես: Մեավոր է նա, ով սիրում է և ես՝իմ հանցանքի ահավորությունը գիտակցած մեղավորի նման, ինքս ինձ դատապարտում եմ ցմահ առանց քեզ կյանքի և ժպիտը դեմքիս լքում քո աշխարհը՝քո երջանկությունը երկրորդ անգամ չսպանելու ցանկությամբ առաջնորդվելով: Իսկ դու ժպտա՛, չմոռանաս, որ ինչքան էլ հեռու լինենք, մեկ է, ես միշտ զգալու եմ քո ժպիտը ու պատասխան ժպտալու եմ՝հոգուս խորքում լաց լինելով: Ժպտա՛, սիրում եմ քո ժպիտը...ու...հեռանում եմ պատիժս կրելու՝ապրելու առանց քեզ ու սովորելու գտնել ինքս ինձ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3869 | 0 | 0
Facebook