Բանաձն այս, որ մեր սերն է ամբողջացնում, Անվանում եմ երջանկություն, Դու անպաշտպան իմ կարոտի միակ պաշտպան, Ինձ ապրեցնող հույսն ու սերն ես Ու իմ սրտի միակ գանձն ես: Իմ թանկ, չկան խոսքեր, որ բացատրեմ լոկ դրանցով՝ Ինչքան անգին ես ինձ համար, Որ շնչում եմ ես քո շնչով, Սիրտս է զարկում սրտիդ զարկով ... Սիրում եմ քեզ անսահման շա՜տ, Աստծուց տրված իմ նվերն ես ամենաթանկ: - Իմ ամեն ինչ, սիրում եմ քեզ օր - օրի ավելի ու ավելի . . . Գրկի՛ր ամուր, որ տաքանամ քո ջերմությամբ ... միայն իմն ես, սիրում ես ինձ, և այդ մտքից ես խենթի նման սիրում եմ քեզ . . .
- Միա՜կս, աշխա՜րհս, սիրում եմ քեզ . . . Մի օր այս կիլոմետրերի հեռավորության կրկնակի չափով համբույրներս են շուրթերիդ մնալու . . .
- Անհասկանալի սիրով եմ սիրում, ոչ մի արգելքից չեմ էլ վախենում, միակ վախս քեզ կորցնելը, չունենալն է: Միայն ուզում եմ մնաս, միշտ, չթողնես, որ մնամ առանց քեզ, ախր իմ ամեն ինչն ես ՝ սիրտս ու հոգիս, իմ էությունն ես . . .
- Սերը ... երբ պատրաստ ես տանել նրա բոլոր հիստերիկ նոպաները և ավելի շա՜տ սիրել . . .) ) )
- Քո պուճուրի մեծ ուրախություն, Քեզ անսահման շա՜տ եմ սիրում . . . Կարոտել եմ անչա՜փ ...
Ամենազգացմունքային (Լիդ Պետրոսյան)
|