Դեռ որքա՜ն եմ սպասելու, որ գաս, որ չգնաս այլևս, որ մնաս կողքիս: Երեկվանից քիչ է այսօր սպասումիս օրը: Երեկվանից շատ է սերս, որ քեզանով է լցված: Երանի կողքիս լինեիր, զգայի քեզ կողքիս, թեկուզ մեկ րոպեով: Երանի կարողանայի աչքերիդ նայելով ասել, թե ինչքա՜ն եմ սիրում: Գիտեմ, որ կզգայիր այդժամ, այլևս ոչ մի կասկած սրտիդ չէր պատի: Հիմա կասկածները հավաքվել են հոգումս, դժվար դարձրել հոգումս անդորր պահպանելն ու դեմքիս ժպիտ հայտնվելը: Ուժեղ եմ եղել միշտ այնքա՜ն: Անորոշ ներկաս րոպե առ րոպե ցավեցնում է հոգուս: Երկու անգամ հարյուր ու մի քանի տասնյակ օրեր են առջևում: Ես դեռ սպասում եմ: Համբերատար . . . Գուցե իմ սառնությամբ կորցնում եմ քեզ, գուցե քո սառնությամբ կորցնում ես ինձ: Գուցե խոսքերս անկեղծ հասու չեն այդքան: Գուցե սերս հարկավոր չէ, գուցե քոնն էլ ՝ ինձ: Գուցե շարունակում եմ սիրել, կամ էլ հիասթափվում եմ: Փոթորկվում է հոգիս, հետո հանգստանում: Կորցնում եմ ինձ: Թաքցնում եմ արցունքներս այնքա՜ն հմտորեն, որ կոկորդումս են հավաքվում, չեն թողնում հանգիստ շնչել ... իսկ գիշերը նրանց աչքերիցս հոսել է ստիպում: Անզո՞ր եմ դարձել այսչափ: Գուցե ճակատագիր է, ինչպես ինքդ ես ասում, բայց և անքա՜ն ցավելով: Գուցե չես ուզում հավատալ, կամ էլ ձևացնում ես, որ չես հավատում: Անորոշ է այնքա՜ն: (... Կասկածում եմ ամենի վրա: Բայց հստակ է ՝ սիրում են մեր հոգիներն իրար, մեր սրտերն իրար են ուզում: Ինչո՞ւ մնալ առանց իրար: Հանուն ինչի՞: Հպարտության հաշվին զոհ տալ սերը, դրա՞ն ենք ձգտում: Հ.Գ. Գնահատել, անկեղծ սիրել ու սեր տալ ՝ սահմաններից դուրս, չկորցնել իրար, պայքարել, հաղթահարել ամեն հնարավոր արգելք ու լինել երջանիկ, սրանք են կարևոր: Ամենազգացմունքային (Լիդ Պետրոսյան)
|