Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄԵՆԱԽԵՆԹ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

10:23, երկուշաբթի, 03 մարտի, 2014 թ.
    
Նրա հետ ես ծանոթացա Երևան-Մոսկվա թռիչքի ժամանակ: Ալենը իմ կողքին էր նստած, առաջին իսկ հայացքից մենք սիրեցինք իրար: Նա հիանալի հումորի զգացում ուներ, ամբողջ ճանապարհին միմիայն կատակում էր, ես շատ լավ էի ինձ զգում նրա կողքին, անգամ չնկատեցի, թե ինչպես եկավ վայրէջքի ժամը: Ու մենք բաժանվեցինք...
     Մտքովս չէր անցնում, որ մի օր նորից կտեսնեմ նրան: Երբ արդեն Հայաստանում էինք նա եկավ ու գտավ ինձ: Մենք սկսեցինք հանդիպել: Ես չէի զգում, թե ինչպես էր ժամանակն անցնում նրա կողքին: Նա կարծես ինձ համար էր ստեղծված, ես` նրա: Մի օր հասկացանք, որ այլևս չենք կարող ապրել առանց իրար, որ պետք է միասին լինենք կյանքի ամեն մի ժամ ու վայրկյան: Բայց մի միջադեպ ստիպեց, որ մենք գժտվենք: Մոտ մեկ ամիս ես չէի ցանկանում անգամ տեսնել նրան, չէի պատասխանում զանգերին, մինչև որ...
     Ես ապրում էի բազմաբնակարան շենքի 7-րդ հարկում: Մի օր, երբ տուն էի վերադառնում տեսա, որ մարդկանց մեծ ամբոխ է խմբվել մեր շենքի դիմաց, անգամ շտապ օգնության և արտակարգ իրավիճակների վարչությունն էր այնտեղ: Շտապեցի տեղեկանալ, թե ինչ է կատարվում: Ինձ ասեցին, որ շենքի կտուրին մի երիտասարդ է կանգնած, որ փորձում է վերջ տալ իր կյանքին: Վայրկյաններ անց, մենք տեսանք, թե ինչպես երիտասարդը նետվեց... Ահասարսուռ տեսարան էր, մարդիկ ահագնած գոռում էին, բայց հանկարծ բացվեց օդապարիկը, որի վրա գրված էր. "Մերի, ներիր ինձ ու դարձիր իմ կինը":
    
Ես աչքերիս չէի հավատում խելացնոր երիտասարդը իմ Ալենն էր, որ օդապարիկով իջավ` ձեռքին մի փունջ վարդ էր ու ադամանե քարով մի մատանի: Մարդիկ ապշած մեզ էին նայում, ոչ ոք չէր սպասում, որ դա ոչ թե ինքնասպանության փորձ էր, այլ ամուսնության առաջարկ:
Ես ներեցի նրան ու վերցրի մատանին: Մենք ամուսնացանք և միասին ենք արդեն 17 տարի: Մինչ օրս դեռ շատերն են հիշում խելացնոր Ալենի ամուսնության առաջարկը:
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3805 | 0 | 0
Facebook