Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞ՆՉՆ Է ԳՐԱՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԿՆՈՋ ՄԵՋ

09:46, երկուշաբթի, 03 մարտի, 2014 թ.
    
Բոլորիս քաջ հայտնի է, որ կանայք ականջներով են սիրում, տղամարդիկ` աչքերով: Իսկ ի՞նչն է գրավում ժամանակակից տղամարդուն առաջին հերթին կնոջը տեսնելիս: Որքան էլ, որ զարմանալի թվա տղամարդուն այնքան էլ չի հետաքրքրում առաջին հայացքից կնոջ ինտելեկտը և մտավոր կարողությունները: Ուժեղ սեռին նախևառաջ գրավում է կնոջ արտաքին տեսքը: Իսկ առաջին հերթինշուրթերը, մանավանդ, երբ այն վառ կարմիր գույնի շրթներկով է ընդգծված: Տղամարդիկ ուշադրություն են դարձնում նաև կնոջ մազերին: Շատ կարևոր է, որ մազերը խնամված լինեն և բուրեն թարմությամբ: Այդ հանգամանքը տղամարդուն ենթագիտակցաբար կստիպի ավելի մոտ գտնվելու ձեզ:
     Խնամված ձեռքերը նույնպես կարող են գրավել տղամարդուն: Շատ կարևոր է, որ եղունգները մշակված լինեն, ոչ մի դեպքում եղունքները չպետք է շատ երկար լինեն, այս հանգամանքը վախեցնում է շատ տղամարդկանց:
Աշխատեք շպարվել չափավոր և բնական գույներով, զարդեղենի հարցում եղեք փոքր ինչ համեստ, պարտադիր չէ կրեք ձեր մատերի քանակությամբ մատանիներ, դա չափազանց կտգեղացնի ձեզ: Շատ կարևոր է նաև ձեր հագուկապը, մաքրությունը և կոկիկությունը: Զարմանալի կարող է թվալ, բայց տղամադիկ հաճախ ուշադրություն են դարձնում նաև կնոջ կոշիկներին: Կոշինկները շատ բան կարող են ասել կնոջ մաքրության մասին:
    
Եվ վերջում տղամարդկանց գրավում է նաև կնոջ օծանելիքի բույրը, իհարկե, երբ այն հաճելի և խենթացնող բույր ունի:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5385 | 0 | 0
Facebook