Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՎԱՃԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՕՐԱԳՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ... ՍԻՐՈ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

11:11, չորեքշաբթի, 30 մարտի, 2016 թ.
ԴԱՎԱՃԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՕՐԱԳՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ... ՍԻՐՈ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
    
Դարձյալ շտապում եմ տուն մեղքի զգացումը սրտիս մեջ ծանրացած: Այս անգամ էլ դավաճանեցի կնոջս: Որքան էլ որ փորձեցի ինձ հեռու պահել, չգայթակղվել...չհաջողվեց, ուժերս դավաճանեցին ինձ ու ես տրվեցի րոպեկան կոչված հաճույքին:
     Տուն եմ մտնում, կինս ժպտալով մոտենում է ինձ, փարվում համբուրում կեղտոտ, դավաճանի շուրթերս: «Ես քեզ էի սպասում, որ ընթրենք միասին սիրելիս, քո սիրած ճաշն եմ պատրաստել, լվացվիր, արի » , -ասում է նա նուրբ, հեզ ձայնով... նա այնքան հոգատար է, այնքան սիրալիր, այնքան անմեղ ու միևնույն ժամանակ անասելի գեղեցիկ: Ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես դավաճանում քեզ, ա՞խր դու այնքան չքնաղ ես, դու արժանի չես իմ այս վարմունքին, բայց այդ օտար կոչված մարմինը ինձ մագնիսի նման ձգում է, ու ես անզոր եմ դառնում: Մոտնեում եմ հայելուն, նայում ինքս ինձ ու այդ պահին, որքան եմ ատում ինձ, ոնց կծեծեի ինքս ինձ, բռունցքով կհարվածեի լպիրշ, դավաճան դեմքիս...: Լվացվում եմ, մոտենում սեղանին, գլուխս կախ սիրալիր ամուսնու կեցվածքով ընթրում եմ, կարծես ոչինչ էլ չի եղել, խուսափում եմ նայել նրա դեմքին, վախենում եմ, որ աչքերս կմատնեն հոգուս գորշությունը:
     «Սիրում եմ քեզ, դու այնքան լավն ես սիրելիս, աշխարհը չեմ փոխի քեզ հետ» , -ասում է նա, սիրով ու երջանկությունից փայլող հայացքով: Ապուշի նման նայում եմ նրան, ուզում եմ ծնկի իջնել ու ասել...ներիր ինձ սիրելիս, ներիր...բայց հավաքում եմ ինձ ու գնում քնելու...Ինքս ինձ երդվում եմ, որ սա վերջին անգամ էր, էլ ԵՐԲԵՔ չեմ դավաճանի նրան ...
     Անցնում է մի քանի օր, ես պայքարում եմ ինքս իմ դեմ...մեկա ես սիրում եմ իմ կնոջը ու ես ամենը ժամանակվոր ա, նա է ինձ համար միակն ու սիրելին մնում, արդարացնելով ինքս ինձ, թուլամորթի նման քայլերս ուղղում եմ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ կոչված որջը....

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5639 | 0 | 0
Facebook