Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԻՐՈ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

09:15, երկուշաբթի, 03 մարտի, 2014 թ.
    
Ինչպե՞ս իմանալ սիրում է Նա, թե` ոչ: Գոյություն ունեն սիրո նախանշաններ, որոնց հետևելիս հեշտությամբ կարող ես պարզել, թե ի՞նչ է զգում իրականում նա քո հանդեպ:
     1. Եթե նա սիրում է, ապա միշտ առիթ կգտնի լինել քո կողքին, հաճախ կզանգի, երբեմն ամենաանհիմն պատճառներով միայն թե խոսի քեզ հետ, զգա ձայնիդ ելևէջները:
     2. Նա անկեղծորեն հետաքրքրվում է իր սիրելի կնոջ գործերով, թե ինչպես է անցել նրա օրը, երբեք նրան չի ընդհատում, երբ կինը պատմում է իր անցած-գնացած օրվա մասին:
     3. Եթե նա սիրում ե, ապա առիթը բաց չի թողնի քեզ ծանոթացնելու ընկերների և հարզատների հետ, նրա համար կարևոր է, որ շրջապատում իմանան, թե ինչ հրաշալի կին եք դուք: Դրան զուգահեռ նա ամեն ինչ անում է, որ դուր գա նաև կնոջ հարազատներին և ընկերներին:
    
4. Եթե զգում ես, որ նա հպարտանում է քո հաջողություններով ու առավելություններով, ուրեմն համոզված եղի, որ նա սիրում է քեզ:
     5. Եթե դու սխալ ես գործել, ապա նա երբեք չի քննադատի քեզ ուրիշի ներկայությամբ, ամեն կերպ կարդարացնի քեզ, կմնա կողքիդ, որպեսզի աջակցի ու պաշտպանի քեզ:
     6.Ի վերջո, երբ դու վատառողջ ես, ապա նա քո ցավը ընկալում է որպես իր սեփականը, անգամ կարող է հուզվել, երբ դու քեզ լավ չես զգում և ինքը ոչինչ չի կարող անել
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5169 | 0 | 0
Facebook