Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԿՆՈՋԸ

23:34, շաբաթ, 01 մարտի, 2014 թ.
     ՈՒՂԵՑՈՒՅՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Երբեմն, հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ տղամարդիկ թույլ են տալիս այնպիսի սխալ արտահայտություններ, որով էլ հենց վերջ են դնում դեռևս չսկսված հարաբերություններին: Իսկ ի՞ նչ չի կարելի ասել կամ հարցնել կնոջը, ի՞նչը կարող է հիասթափություն առաջացնել: Ձեզ ենք ներկայացնում 5 ամենահիասթափեցնող հարցերը.
    
     Թույլ կտա՞ք համբուրել Ձեզ: Անհեթեթ հարց է չէ՞, որ կինը կասի, այո, ՛ խնդրեմ համբուրեք, ավելի լավ է ռոմանտիկ իրավիճակ ստեղծեք համբույրին հասնելու համար:
     Որքա՞ն է Ձեր աշխատավարձը: Նման հարցը կարող է տպավորություն ստեղծել, որ դուք ավելի շատ հետաքրքրված եք կնոջ ֆինանսական կողմով քան նրանով, այնպես որ զերծ եղեք նման հարցադրումից:
     Քանի՞ ընկեր եք ունեցել մինչև հիմա: Հիշեք, որ այս հարցը հանկարծակի կարող է բերել նրան, դա ամենաանցանկալի հարցերից մեկն է, ոչ մի կնոջ հաճելի չի քննարկել իր անցյալը այն էլ Ձեզ հետ:
    
Միշտ եք այսքան նիհար (կամ գեր) եղել: Ցանկացած արտահայտություն կամ հարց կնոջ արտաքին տեսքի վերաբերյալ, իհարկե բացասական իմաստով, կարող է կնոջ կոմպլեքսների պատճառ դառնալ, այնպես որ գերադասելի է միշտ հաճոյախոսել կնոջ, անգամ կատակով մի մատնանշեք նրա թվացյալ թերությունները:
     Ես այդքան փող չունեմ և նման արտահայտություններ, որոնք ուղղակի ընդգծում են տղամարդու ժլատությունը: Եթե անգամ գտնվում եք ֆինանսական ճգնաժամի մեջ կարիք չկա կնոջը տեղյակ պահելու այդ մասին, հիշեք, որ ոչ մի կին չի սիրում այսպես կոչված ''սկուպոյ'' տղամարդկանց: Հավատացեք, որ շատ դեպքերում լռությունը ամենալավ տարբերակն է կնոջ սիրտը գրավելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3801 | 0 | 0
Facebook