Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ԼՍԵԼ ԿԱՆԱՅՔ

23:28, շաբաթ, 01 մարտի, 2014 թ.
    
Անհավանական է, բայց կանայք իրենց կյանքի ողջ ընթացքում երազում են լսել տղամարդկանցից այնպիսի հեքիաթային արտահայտություններ, որոնք հեռու են իրական լինելուց: Կնոջ աշխարհն արդեն անդրադարձել է այն արտահայտություններին, որ ցանկանում են լսել տղամարդիկ կանանցից, այժմ ներկայացնում ենք հակառակը.
    
1.Դու հիանալի տեսք ունես առանց դիմահարդարման:
    
2.Սիրելիս ես մի քանի րոպե ժամանակ ունեմ, որ լսեմ քո գանգատները:
     3.Բոլորովին կարևոր չէ գինը, կարևորը այն է, որ դու ցանկանում ես ունենալ այս մատանին...
     4.Այսօր հերթը իմն է փոխելու երեխայի տակդիրը, ճաշ պատրաստելու և շուկա գնալու, իսկ դու գնա մի քիչ լիցքաթափվի:
     5.Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ գնաս ընկերուհիներիդ հետ գարեջուր խմելու:
     6.Ես պաշտում եմ մայրիկիդ, շատ կուզեի նա մեզ հաճախ հյուր գար:
     7.Ատում եմ ֆուտբոլը, ավելի լավ է, արի գնանք կինո նայելու:
     8.Զարմանում եմ, ինչու չես ծախսել այն գումարը, որ քեզ առավոտյան տվեցի, ես պատրաստ եմ տալ, երբ պետք է:
9.Ճիշտ է մի քան րոպե առաջ ասեցի, որ սիրում եմ քեզ, բայց ինձ թվում է պետք է անվերջ ասեմ այդ խոսքերը:
     10.Ես պատրաստ եմ այլևս չծխել, միայն թե գնեմ քեզ համար, այն թանկարժեք մուշտակը, որ այդքան տենչում ես դու ունենալ:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4359 | 0 | 0
Facebook