Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վանականի սերը

22:12, շաբաթ, 01 մարտի, 2014 թ.
    

ՊԱՏՄՎԱԾՔ
     Մաս 1

Իրիկնամուտ էր, սբ. Հովհաննես եկեղեցու բակից գաղտագողի դուրս եկավ վանականի հագուստով մոտ 25 տարեկան, թխահեր մի երիտասարդ: Նա վախեցած շուրջբոլորը նայեց, հեռվում նշմարելով կանացի մի կերպարի` արագ քայլերով մոտեցավ նրան: Հանդիպելով աղջկան` վանականը փորձեց գրկել ու համբուրել, բայց նա արագ դուրս պրծնելով նրա գրկից` անհետացավ խավարում:

Երիտասարդը, գլուխն առնելով ձեռքերի մեջ, նստեց մոտակա քարին ու լուռ սկսեց խորհել: Արան դեռ մանկուց երազել էր մեծանալ ու վանահայր դառնալ, նա երկար տարիներ ուսանել էր ճեմարանում, որոշել էր նվիրվել աստծուն և երբեք չտրվել երկնային հաճույքներին: Սակայն Լուսիայի հետ հանդիպումը մոլեգնել էր նրա ներաշխարհը, նա իր սրտում առաջին անգամ տարօրինակ ջերմություն ու քնքշանք էր զգացել, մի բան, որ երբեք չէր եղել առաջ:

Ի՞ նչ էր այդ, սե՞ր, բայց չէ որ իրական մի սեր գոյություն ունի աշխարհում` սեր Աստծո հանդեպ և ուրիշ ոչինչ: Ուրեմն, ի՞նչ էր սա, ի՞նչ անհաղթահարելի զգացմունք, ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, մոռանալ Աստծուն նշանակում է մոռանալ բոլոր սրբությունները, մոռանալ Լուսիային նշանակում է մոռանալ ինքդ քեզ:

Արան, խոր հոգոց հանելով, նայեց երկնքին ու սկսեց կամաց շշնջալ Հայր մերը . «Չէ՛, սա փորձություն է, որ Աստված է ինձ ուղարկել ու ես պետք է հաղթահարեմ այն» …

Մաս 2

Արդեն 50 տարի սբ. Հովհաննես եկեղեցու վանահայրն էր Տ. Գարեգին Ավագ քահանան: Տարեց վանահայրը իր կյանքում շատ փորձություններ էր հաղթահարել, միշտ նվիրված ու անբասիր ծառայել էր Աստծուն, երբեք չէր խախտել Աստծո պատվիրանները, չէր դրժել Աստծո խոսքը: Երիտասարդ վանականը շուտով պետք է փոխարներ նրան, բայց վանահոր սրտում կասկածը բույն էր դրել այն օրից, երբ Արայի աչքերում սիրո վտանգավոր փայլ էր նկատել: Նա վճռել էր լուրջ խոսել երիտասարդի հետ, ետ բերել նրան վտանգավոր ուղուց: Այն պահին, երբ վանահայրը շշնջում էր աղոթքի վերջին տողերը, ներս մտավ Արան, նա ծնկի չոքեց ու միացավ Տեր հոր աղոթքին:

-Ես քո աչքերում տարօրնակ փայլ եմ նկատում, Արա՛, քո հետ ի՞նչ է կատարվում, խոստովանի՛ր:

Արան գունատվեց վանահոր խոսքերից, բայց նրա սուր հայացքը ստիպեց երիտասարդին խոստովանել ամեն ինչ:

- Գիտեմ, որ մեղք եմ գործում, բայց սիրում եմ Տեր հայր ու չգիտեմ ինչպե՞ս սպանեմ այս զգացմունքը իմ մեջ:

-Դու չգիտե՞ս, որ միայն մի իրական սեր գոյություն ունի աշխարհում, սեր Աստծո ու միայն աստծո հանդեպ, մնացածը` ունայնություն է: Որդիս չկա հավիտենական սեր կյանքում, ամեն ինչ ժամանակի ընթացքում փոխվում է, վերածվում ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ, որովհետև մարդիկ սիրում են մեղքեր գործել, նրանք չեն կարող սիրել միայն մեկին ու ապրել հանուն այդ մեկի, սերը ցավ է, տառապանք, տանջանք, հեռո՛ւ մնա այդ վտանգավոր զգացմունքից:

-Իսկ Շեքսպիրը Տեր հայր, նրա, մի՞թե դա հավիտենական սեր չէր:

- Նրանց սերը հավետ էր, քանզի նրանք մահացան, եթե ողջ մնային նրանց սիրուց ոչինչ չէր մնա, չկա սեր որդիս հասկացիր վերջապես, միայն աստված է անդավաճան ու անմնացորդ սիրում ու ներում մեր գործած մեղքերը, նա երբեք քեզ դառնություն, խոր կսկիծ ու ցավ չի պատճառի: Աղոթի՛ր աստծուն ու նա կների քեզ:

Վանահոր խոսքերը մինչև հոգու խորքը ցնցեցին երիտասարդին, նա խոնարհվեց ու սկսեց լուռ աղոթել:


    

Մաս 3

Գիշեր էր, քնած էր ողջ աշխարհը և միայն Արան էր, որ մոլորված քայլում էր եկեղեցու բակում: Մերթ կանգնելով` նա աչքերը հառում էր երկնակամարին և աղոթք շշնջում, մերթ հանում էր գրպանից չքնաղ Լուսիայի նկարը ու սրտի ցավից խոնարհվում: Երկու հզոր զգացմունքեր մաքառում էին միմյանց դեմ, Արան տառապում էր, սերը կեղեքել էր նրա հոգին, նա գնալով մաշվում էր սիրո տառապանքներից: Մեկ շաբաթ էր մնացել, ինչ նա պետք է ստանձներ վանահոր պարտականությունները, բայց ինչպե՞ս, ինքն էլ չգիտեր, նման մեղքը ուսերին ինչպե՞ս մտներ աստծո տաճար: Պետք է վճռեր, որոշում կայացներ կա՛մ Աստված, կա՛մ Լուսիան….


    

Մաս 4

Եկեղեցու բակը լի էր հավատացյալներով: Մարդիկ շտապում էին տեսնել նոր վանահորը, առաջինը ստանալ նրա օրհնությունն ու լսել նրա աղոթքը: Բայց վանահայրը չկար: Տեր Գարեգին ավագ քահանան այլայլված դեմքով քայլում էր եկեղեցու բակով, նա շատ շփոթված էր, Արան շատ էր ուշացել: Կանխատեսելով վատագույնը` տարեց վանահայրը ուղևորվեց Արայի սենյակ, դուռը բաց էր, սեղանին դրված է Աստվածաշունչը, կողքին մի երկտող, որում գրված էր. «Ների՛ր ինձ Տեր Աստված, քանզի սերը ավելի զորեղ գտնվեց»:

Երկտողը ձեռքին վանահայրը գամվեց տեղում, Արայի խոսքերը հուզեցին նրան, բայց միայն մի քանի վայրկյան, նրա շուրթերին մի տարօրինակ ժպիտ հայտնվեց. «Ես այդպես էլ գիտեի, որ դու կգնաս, բայց կվերադառնաս, ես համոզված եմ և Աստված կների քեզ, քանզի չկա հավիտենական սեր երկրի վրա և միայն աստված է, որ անդավաճան սիրում է ու ներում մեր գործած մեղքերը»:


    
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4437 | 0 | 0
Facebook