Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի քիչ մեր սրտից . . . ♥

22:42, երկուշաբթի, 24 փետրվարի, 2014 թ.

Մի քիչ մեր սրտից տողեր են այստեղ: Մե՜նք: Պաշտում եմ Մեզ: Գոհանում Աստծուն ՝ Մեր համար:

Ուղղակի քեզ շա՜տ եմ սիրում, անչափ կարոտում եմ, անհամբեր սպասում, որ գաս ... այդժամ ես լիարժեք կդառնամ: Ուղղակի առանց քեզ ու քո սիրո անհնար է: Ուղղակի դու իմ ուրի՜շ աշխարհն ես: Ուղղակի չեմ ուզում քեզանից հեռու լինել ... երբեք: Ուղղակի ուզում եմ երջանիկ լինենք ... մի՜շտ: Ուղղակի վայրկյան անգամ չեմ կարող առանց քեզ: Ուղղակի փորձերս ՝ քեզ մոռանալու, քո մասին չհիշելու, զուր են եղել միշտ: Ուղղակի ուզում եմ, որ ներկաս ապագա դառնա, որ միայն քեզանով լի լինի: Ուզում եմ, որ գա այն երջանիկ օրը ՝ մեր երազած առավոտը, որ պատկերացրածդ հարսը լինեմ, կանգնեմ կողքիդ ու հավերժ կողքիդ լինելու երդում տամ: Ուղղակի ուզում եմ մեր պուճուրները քեզ ՛՛ պապա ՛՛ ասեն, հպարտանան մեզնով ու մեր սիրով: Ուզում եմ իրարով ապրենք ու սիրենք ... անվե՜րջ: Իմ աշխարհը սահմանափակվել է քեզանով աշխարհս: Թող Տերը պահապան լինի Քեզ ... իմ ամեն ինչ:
     * * *
     Իմ աշխարհի սրտից մի քանի տողեր
     Գրկեմ քեզ . . .
     Գալու եմ, որ քեզ հետս տանեմ, ապագա երեխաներիս ՛՛ մամա ՛՛ դարձնեմ:
     ... մենակ թե քեզանից շուտ քնից արթնանամ, որ քեզ կողքիս քնած ես տեսնեմ:
     Քո հրաշքը քեզ սիրում է այնքան, որքան ոչ մի շնչավոր էակ չի կարող սիրել:
    
     Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4528 | 0 | 0
Facebook