Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Անկարողություն

19:16, երկուշաբթի, 27 հունվարի, 2014 թ.
     Կյանքում ամենաահավոր բանը անկարողությունն է՝ինքդ քո, ընկերոջդ, հարազատիդ և սիրած էակիդ նկատմամբ: Երբ պատրաստ ես ամեն ինչի, բայց ոչինչ փոխել չես կարողանում, երբ մի աներևույթ կապանք, ասես կապում է ձեռքերդ ու դու ստիպված ես լինում տանջվել, բայց գիտակցել, որ անկարող ես: Սիրտդ ասես բաժանվում է անթիվ մասերի, ցավից գալարվում է հոգիդ, անորոշությունը ոչնչացնում է համբերելու կարողությունդ: Ներսում անելանելի քաոս է: Անգամ արցունքները չեն հանգստացնում ներսիդ իրարանցումը: Հասկանում ես, որ ոչինչ են մարդկային միտքն ու կարողությունը: Սկսում ես ատել ինքդ քեզ, կյանքը գունազրկվում է, հոգիդ վերածվում գերեզմանի, սիրտդ անհանգստությունից կորցնում է իր բնական զարկելու տեմպը: Թվում է, թե աշխարհում ոչինչ չկա կամ եթե անգամ կա, ապա ո՞ւմ է պետք, եթե անկարող ես լինելու այն մարդու կողքին, ում համար պատրաստ ես զոհելու այն կյանքը, որը «առատաձեռնորեն» քեզ են նվիրել, եթե անկարող ես նրան ժպիտ պարգևել տխուր ժամանակ և լինել նրա կարեկիցը դժվար պահին:
     Անկարողության դեմ մենք բոլորս անկարող ենք ու այդ ժամանակ է, որ զգում ենք, թե ուժեղության կողքին, որքան թուլություն է պարունակում մարդկային հոգին:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3035 | 0 | 0
Facebook