Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

316 օրերի սպասումով լցված . . . ♥

16:17, հինգշաբթի, 09 հունվարի, 2014 թ.

316 օրերի սպասումով լցված ... Ու անհամբերությունից մեռնող, բայց և չհուսահատվողիս մի երջանիկ օր կմնա մի օր ... Կորցրել եմ ամենի հանդեպ զգացողությունս ... Ես այնքա՜ն եմ պայքարել, այնքա՜ն նվիրվել, տվել ունեցածս, հուսացել, որ չունեցածս մի օր իմը կդառնա ... Ավա՜ղ ... Ու՞մ է պետք աչքերի երջանկությունը, որ արցունքով է լցված: Ինչպե՞ս է սիրտն իր զարկերով դեռ համառորեն ստիպում զգալ, որ դեռ կամ, դեռ պիտի շնչեմ: Փորձությունների միջով սովորաբար ուժեղներն են անցնում ... Սովորաբար ուժեղները միշտ հեռու են լինում իրարից, բայց մոտիկ ՝ սրտով, հոգով ու ամենով: Սովորաբար, երբ սառը զայրույթը քչանում է քիչ ավելի շատ արցունքներից ստեղված անձրև է տեղում:

Իսկ հույսերը...Դրանք ապրում են ու իրենցով ապրեցնում այնքան ժամանակ, մինչև փշրվում են: Հետաքրքիր է ՝ ինչո՞ւ չեն մեռնում, միթե՞ ցավն այդքան անզոր է նրանց դեմ: Այո՛, հակառակ մեր գիտակցմանը ՝ հույսերը միշտ են ապրում, նրանք կան մեր ներսում: Անգամ ամենացավոտ հարվածից, կամ ամենամեծ հիասթափությունից հետո հերիք է մի փոքր քնքշանք, մի փոքր արևի շող ու հալվում է ներսումս տիրող սառույցն ու էլի ուժեղ եմ, կործանվող հոգուց ոչինչ չի մնում: Գուցե ուղղակի ինձ հույս եմ տալիս, որ անզորությունից չսառի հոգիս: Ու միակն է թե՛ ուրախության, թե՛ տխրության ստեղծողը: Եվ միայն նա երջանկություն ասվածի իրական պատկերն է: Դանդաղում է ... ու այս ժամանակի պատճոռով կրկնապատկվում է ներքին անհանգստությունը:
     Ամենամեծ ցանկությունս ՝ գրկել ուրախությանս, ուղղակի փարվել նրան ու չասել ոչինչ ... Դա էլ բավական կլինի, որ ամեն ինչ առավելագույն չափով ասված համարենք: Իսկ մինչև այդքա՜ն սպասված օրը գա, դեռ շա՜տ անասելի բաներ կմնամ այդպես էլ չասված ու չհասկացված, որի համար էլ ցավում է սիրտս . . .
     Կարոտիս մասին այնաքան եմ խոսել, բայց երբեք ավերոդ չի եղել ու չի էլ լինի ... ամենապատկերավոր ու աներևակայական զգացումն է իմ Կարոտը: Ամենավեհս ՝ իմ Սերը, ես պաշտում եմ Նրան:
     Գուցե մի օր այսչափ ուժեղությունս էլ այլևս չօգնի, ինչպես մինչև օրս օգնում է լինել, այնուամենայնիվ, մենք չենք հանձնվում . . .


    

Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2060 | 0 | 0
Facebook