Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Բայց սիրել հայրենիքը չի նշանակում միայն ասել այս բառակապակցությունը

18:27, չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2013 թ.

Ես սիրում եմ իմ երկիրը (հեղինակային՝ Արթուր Դանիելյան, )
     Կարծես մի անորոշ զգացում իմ սրտում՝ ես գնում էի, բայց որքան շատ էի հեռանում իմ ապրելու վայրից, այնքան շատ էի զգում պապերիս երկրի մոտիկությունը: Սկզբում ես ինքս էլ պատկերացում չունեի, թե ուր եմ գնում, միայն լսել էի, որ կա մի հայրենիք, որտեղ մեր պապերն են եղել: Արդեն Արևմտյան Հայաստանում էինք. շատ հոգնած էի, երբ պատուհանից նկատեցի մի խրճիթ՝ չադրայով մարդկանցով: Աչքերս միանգամից հառեցի խրճիթի մի անկյունում քանդակված խաչին, որը մոռացության էր մատնվել.միանգամից հասկացա, որ հայկական է, ու իմ մեջ մի նոր ոգի արթնացավ: Ես շատ էի լսել Կարսի մասին, բայց հենց ոտքս դրեցի այդ հողին, իմ մեջ ամբողջովին նոր մարդ արթնացավ.դա մեր նախնիների վրեժի զգացումն էր, որն այսօր ուղեկցվում էր ակարողությամբ: Արդեն Կարսի Սուրբ Աստվածածին եկեղեցում էինք, որն արդեն մզկիթի էր վերածվել: Քիչ վերևում Կարսի անառիկ թվացող բերդն էր: Երբ նայում էի բերդին ու իմ կանգնած վարին, ակամա հիշում էի իմ կարդացածն ու իմ ուսուցչից լսածը՝ իմ մեջ մտածելով, թե քանի մարդ է զոհվել այս վայրում, և քանի մարդկանց արյան վրա եմ ես հիմա: Հասկացա, թե որն է այդ երկիր ասվածը, և որտեղ եմ ես հիմա գտնվում: Իմ մեջ արթնացել էր հայի մի նոր ոգի: Անհնար էր այլևս ինչ-որ բան փոխել: Նայում էի Չարենցի լքված տանը և բակին, և սիրտս ուռչում էր հուզմունքից.այսօր այն դարձել է լքված ու գարշահոտ մի վայր, որտեղ կային մի քանի ոչխար և այծ: Ահա սրանք են մեր ազգային արժեքները, որոնք ոտնահարվում են «մարդկանց» կողմից: Ակամա հիշեցի իմ տունը, որտեղ ապրում եմ, և մտածեցի, որ այս նույնը, հնարավոր է, մի օր էլ ինձ հետ կատարվի, և հոգիս ալեկոծվեց: Մի պահ ցանկանում էի խեղդել ալլահ կանչող վանականին, բայց զգացի, որ դա այլևս նշանակություն չունի: Ժամանակը քիչ էր, և ինչքան շատ էի մնում, այնքան շատ էի տեսնում հայերիս ոչնչացումը: Այսպես շարունակելով իմ ճամփորդությունը՝ ես ուրիշ մարդ դարձա և հասկացա այսօրվա եղածի գնահատման կարևորությունը, քանի որ երբ մտածում ես, որ մի օր էլ հնարավոր է՝ այս կորցնես, հասկանում ես եղածի թանկությունը: Ամեն մարդ պետք է սիրի իր հայրենիքը, բայց սիրել հայրենիքը չի նշանակում միայն ասել այս բառակապակցությունը, այլ ապացուցել գործով, մնալ, շենացնել մեր երկիրը, և եթե նույնիսկ վատ բաներ էլ կան, ապա շտկել, այլ ոչ թե բողոքի ալիք բարձրացնելով՝ պառակտել երկիրը: Ահա այս է սերը հայրենիքի նկատմամբ, այն սերը, որը կցանկանայի՝ թևածեր բոլորի սրտերում:

Նայում էի Չարենցի լքված տանը և...
Աղթամար կղզում
Կարսի Սբ Աստվածածին եկեղեցին
Հայկական քոչարին Կարսի բերդի ամենբարձր տափարակին
Եզրերում՝ Արթուր և Արմեն Դանիելյաններ
Վանի միջնաբերդը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6121 | 0 | 0
Facebook