Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Մենք ենք զավակները մեր անկախ պետականության

23:07, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2013 թ.
     Անկախությունը և ազատությունը այնպիսի կատեգորիաներ են, որոնք պետք է կրի իր մեջ յուրաքանչյուր անհատ: Եթե մարդն ի սկզբանե չի ձգտում ազատության կամ անկախության, ապա ավելորդ է նրանից պահանջել այդ երկու հասկացությունների գոյության անհրաժեշտությունը կյանքում:
     Հայը միշտ գիտակցել և պաքարել է իր ազատության և անկախության համար: Այդ մասին է փաստում դարերի ու հազարամյակների մեր ուսանելի պատմությունը: Եվ վերջապես 1990 թ օգոստոսի 23-ին ընդունվեց ՀՀ անկախության մասին հռչակագիրը, որին հաջորդեց Անկախության հանրաքվեն 1991թ սեպտեմբերի 21-ին: Գաղութային քաղաքականության ու վերաբերմունքի արժանացած հայ ժողովուրդը ունեցավ հնարավորություն՝ արտահայտելու իր բազմադարյան կամքը, հաստատելու ազատ ապրելու իր արդարացի իրավունքը: Հիմա, իհարկե, շատ են խնդիրները, բայց ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ սա հերթական փորձությունն է, որ պիտի անցնի իմ ժողովուրդը, որովհետև երբ տեսնում ենք կորցրածը, դժվար է մեղմել կորստի կսկիծը:
     Գնահատե՛ք ձեր հողն ու ջուրը, կարևորեք ու ամենայն պատասխանատվությամբ ասեք.
     -Մենք ենք զավակները այս անկախ պետականության, մերնք ենք տերը մեր ազատության ու անկախության:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4246 | 0 | 0
Facebook