Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Բնությունը ահազանգում է

23:08, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2013 թ.

Բնապահպանական հիմնախնդիրները մեկ անգամ չէ, որ գրավում են հանրության ուշադրությունը: Բնությունը հաճախ ահազանգում է, երբ ջնջվում են կարելիության սահմանները, և մարդն իր վնասակար ազդեցությունն է ունենում բնության վրա: Տավուշի մարզի Բերդ քաղաքում կազմակերպված մրցույթ-բանավեճն արծարծում էր հենց այդ խնդիրները: Բանավիճում էին Բերդի ավագ դպրոցի, երրորդ հիմնական և չորրորդ հիմնական դպրոցների իններորդ դասարանի սաները: Մրցույթ-բանավեճն իրականացվում էր ՈՒրբան հիմնադրամի, Նորվեգիայի Թագավորության դեսպանության և Green Lane ՀԿ-ի կողմից: Իններորդցիներին մրցույթի էին նախապատրաստել ավագ դպրոցի ուսուցչուհիներ կենսաբան Գոհար Ներսիսյանը և աշխարհագրագետ Նաիրա Գյուրջինյանը: Աշակերտները հիանալի պատկերացում ունեին շրջակա միջավայրի, բնության առանձնահատկությունների, բնական երևույթների ու հիմնախնդիրների մասին: Սա նաև առիթ էր ևս մի անգամ մեծարելու բնությանը և նրա արդարացի ձայնը լսելի դարձնելու մարդուն: Մրցույթը ուղեկցվում էր գեղեցիկ ասմունքով, իսկ վերջում բոլոր աշակերտներն ստացան շնորհակալագրեր իրենց ակտիվ մասնակցության և գերազանց գիտելիքների համար: Շնորհավորում ենք:

Բանավիճող իններորդցիները
Խորհրդակցում ենք ելույթից առաջ
Մոլորակի մթնոլորտի մասին իմ գիտելիքները
Աղբահանության հրատապությունը
Հետաքրքիր դատողություններ
Հայաստանի վարչական քարտեզը
Հայաստանի ուրվագծային քարտեզը
Ասմունքում ենք
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5075 | 0 | 0
Facebook