Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

11:13, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2013 թ.

Արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ը նշել որպես Գիտելիքի օր: Գիտելիքի յուրօրինակ տոն էր և Բերդի՝ Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում, որն, իրավամբ, գիտելիքների անսպառ աղբյուր և մտքի մարզարան է: Հերթական անգամ բացելով իր հյուրընկալ դռները՝ դպրոցը ողջունեց իր բոլոր սաներին, ծնողներին ու հյուրերին: Բացման խոսքում ներկայացվեցին նաև ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ուղերձը, շնորհավորանքներ, շնորհակալագրեր, հանդիսավոր պայմաններում հանձնվեցին գովասանագրեր: Դպրոցի տնօրենությունը ներկայացեց կատարված աշխատանքների յուրօրինակ հաշվետվություն ու կատարեց ամփոփում: Կրթության բարձր որակը և համապատասխան միջավայրն ապահովում են լավագույն արդյունքներ, որոնցով այսօր կարող է հպարտանալ Բերդի ավագ դպրոցը: Իր գոյության երեք տարիների ընթացքում տված առաջին շրջանավարտների 85%-ը և դիմորդների 100%-ը ընդունվել են ՀՀ պետական բուհերի անվճար և վճարովի բաժիններ՝ վաստակելով բանավոր և գրավոր քննություններից առավելագույն 20 միավորներ: Դպրոցի սաները, բազմիցս մասնակցելով ամենատարբեր մրցույթների և փառատոնների, նվաճել են մրցանակային տեղեր: Բերդի ավագ դպրոցի թիմը ճանաչվել է «Հայ ասպետ» ինտելեկտուալ հեռուստախաղի 2013 թ. համահայաստանյան հաղթող՝ պարգևատրվելով ոսկե մեդալներով և հինգօրյա շրջագայությամբ դեպի Արևմտյան Հայաստան: Ավագ դպրոցի սաները հաղթող են ճանաչվել նաև երգի համահայաստանյան փառատոնում, պարգևատրվել պատվոգրով և շրջագայությամբ դեպի Բուլղարիա: Բազում են նվաճումները: Ուրախացնում է այն, որ այստեղ պահպանվում և գնահատվում է գիտելիքը՝ որպես հզոր ու շարժիչ ուժ:

Իր շնորհավորական խոսքում Բերդի ավագ դպրոցի տնօրենը շնորհակալույթուն հայտնեց բոլորին` նշելով, որ դպրոցը Հայաստանում լավագույն ավագ դպրոցների տասնյակում է: Միանում ենք բոլոր բարեմաղթանքներին՝ շնորհավելով բոլոր մանկավարժներին և ուսուցիչներին այս գեղեցիկ տոնի կապակցությամ` , ցանկանալով անսպառ եռանդ, հոգու կորով մատաղ սերունդ դաստիարակելու դժվարին գործում:

Գովասանագրերի հանդիսավոր հանձնումը տասներկուերորդցիներին
Խաղաղություն բոլորին
Գովասանագրերի հանձնումը
«Հայ ասպետ» հեռուստախաղու Բերդի ավագ դպրոցի թիմը ճանաչվեց լավագույնը` պարգևատրվելով ճամփորդությամբ դեպի Արևմտյան Հայաստան: Ճամփորդությունն սկսվեց Անիից:
Դպրոցի բակում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5481 | 0 | 0
Facebook