Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բերդ քաղաքը՝ կանաչ արահետ (''Green lane''- «Կանաչ արահետ» կազմակերպության գործունեությունը Բերդում)

00:11, կիրակի, 05 մայիսի, 2013 թ.
Բերդ քաղաքը՝ կանաչ արահետ (''Green lane''- «Կանաչ արահետ» կազմակերպության գործունեությունը Բերդում)
     ''Green lane''- «Կանաչ արահետ» կազմակերպությունը համարյա մեկ տարի է, ինչ իր ծրագրերն է իրականացնում Բերդի տարածաշրջանում: Մայիսի չորսին Բերդի «Սորան» կոչվող այգում կազմակերպությունը իրականացվող ծրագրերի շրջանակներում կազմակերպել էր փառատոն Բերդի ուսումնական բոլոր հաստատությունների անմիջական մասնակցությամբ: Բերդի ավագ դպրոցը ներկայացրել էր իր ուշագրավ աշխատանքները, որոնք պատրաստված էին թափոններից ու բնական ծագման ամենատարբեր նյութերից: Հետաքրքիր աշխատանքները շատ էին, իսկ բնությանը օգնելու պատրաստակամությունը՝ մեծ: Ողջունելի է նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը, որովհետև դրանք օգնում են բևեռելու մարդկանց ուշադրությունը Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած մեր փոքրիկ դրախտի՝ Տավշո աշխարհի ու արդիական մի շարք խնդիրների վրա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6915 | 0 | 0
Facebook