Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մա՛մ . . . ♥

13:07, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2013 թ.

Մա՛մ, ամենաթանկս, երջանկությունս, հարստությունս, հպարտությունս, իմ ամեն ինչ: Դու կաս, ես աշխարհից ոչինչ էլ չեմ ուզում: Չկա ոչինչ, որ կփոխարինի քո ջերմությանը, քո սիրուն: Կներե՛ս, որ շատ անգամ բարկացրել եմ քեզ, բայց դու միշտ ներողամիտ ես եղել, տարել, ներել ես ամեն սխալս: Կներե՛ս, որ երբեմն չգիտակցված քայլերովս ցավեցրել եմ քեզ, չեմ ուզել երբեք, որ տխրես իմ պատճառով:

Մա՛մ, աղոթքներումս քեզ համար անչափելի շա՜տ առողջութուն եմ խնդրում Աստծուց, անսպառ երջանկություն, ուզում եմ երբեք չհեռանաս ինձնից: Մա՛մ, շնորհակալ եմ ՝ ինձ կյանք տալու, ինձ պահելու, փայփայելու, սիրելու, դաստիարակելու, ոչինչ չխնայելու, ամենի համար, ինչ ունեմ ես հիմա, եթե չլինեիր գուցե երբեք էլ այսպիսին չլինեի: Գուցե չգիտակցեի, որ մամայից թանկ աշխարհում ոչ ոք չի կարող լինել, որ մայրական սերն անսահման է: Մա՛մ, խոստանում եմ ամեն հնարավոր ճանապարհով ցանկություններդ իրականացնել, խոստանում եմ, որ տվածդ խրատները միշտ մտքումս կպահեմ, ամեն պահ ու այնպես կանեմ, որ միշտ էլ հպարտ լինես, որ քոնն եմ: Առանց քեզ չեմ էլ կարողանում պատկերացնել, թե ինչպես եմ դիմանալու, երբ ստիպված մի օր թողնեմ քեզ: Թեկուզ այն միտքը, որ մի օր լքելու եմ քեզ, քո երազած ՝ հարսի շորով գնալու եմ տանից, սիրածս էակի մայրիկին եմ մամա ասելու, տխրելու առիթ է տալիս: Մա՛մ, դու միշտ ժպտա, թո՛ղ միշտ սիրուն աչքերդ փայլեն երջանկությունից, որ դրանով էլ ես ինձ լիարժեք լավ զգամ: Հավատա, որ միշտ հետդ եմ լինելու ՝ անկախ մեզ բաժանող հեռավորությունից, միայն ֆիզիկապես հեռու կլինեմ քեզնից: Ախր քեզ փոխարինող երբեք էլ չեմ գտնի: Չեմ էլ ուզում, մա՛մ, դու իմ անթերին ես, իմ միակ ՛՛ընկերուհին՛՛, ինչպես դու ես սիրում ասել, գաղտնիքներիս միակ կրողը: Դու ուրի՜շ ես մա՛մ: Սիրում եմ քեզ, շա՜տ-շա՜տ, թեկուզ դրա մասին հաճախ չեմ ասում ամենաթանկս:
     Մա՜մ ջան, դու իմ հրաշքն ես, իմ ուրախությունն ու իմ կյանքի միակ իմաստը . . . հպարտ եմ քեզնով . . . Սիրում եմ քեզ, ՄԱ՛Մ . . . ♥
    
     Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)
    
    

Աղբյուրը` Մա՛մ . . . ♥
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5026 | 0 | 0
Facebook