Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վախե՜ր . . . ♥

13:50, շաբաթ, 23 նոյեմբերի, 2013 թ.

Վախե՜ր, ինչու՞ այսչափ խոցելի եղաք ... Ամենից քիչ սա կուզեի ... Երբեք էլ նման ինչ-որ երևույթի չէի սպասել .... Գուցե չափից ավելի երազկոտ եմ եղել, չափից ավել եմ ցանկացել, որ ներկաս ապագա դառնա ... չհեռանա, միշտ մնա իմը: Չէ, զուր է ինքնախաբեությամբ զբաղվելը, զուր է լավին ակնկալելը ... Կուրորեն միայն լավի մասին ցանկանալը ամենևին էլ երջանկություն չէ, ես համոզվել եմ, կյանքն է դրանում համոզել ինձ ՝ իմ կամքին հակառակ: Վատատես ...

Գուցե ինձանում էր սխալը, գուցե այսքա՜ն զգացմունքների, նվիրումի պահն էլ մի պահ պիտի ավարտվեր, պիտի կոտրվեր հույսերս բոլոր, երազանքներս .... ու ոչ մի օգնություն, ոչ մի սփոփանք չպիտի լիներ ... գուցե հենց այսպես էլ պիտի հեռանայիք .... ստիպված... ոչ մի կերպ չհաջողված հանդիպման պահը ... որքա՜ն կուզեի ներկայում լիներ այդքան երազածս ամենը... ցավոք... զգալ, որ սերը կա, բայց վախը հաղթում է, միթե՞ դրանից առավել սպանող բա կարող է լինել: Չի՛ կարող: Երբ սպառվում են ուժերը, երբ ներքինն է մեռնում ցավից, երբ կոտրվում են հույսերը, որոնք ապրեցնում էին ... սարսափազդու ... վախենում էի, ամեն աղոթքումս խնդրում, որ վախերս իրականից հեռու լինեն, այնքա՜ն էի վախենում ... երբ վախերն էլ չափից դուրս են լինում, կործանում ավելի է մոտենում ... միակ օգնողն ու հասկացողը, այդքան թա՜նկ, այդքան անփոխարինելի ...ներկա այլևս չկա, ընտրություն արվածն է, ճիշտ է այն անարդար է, բայց ոչինչ էլ ստիպելով չի տրվի ... ու գուցե ապագա էլ չլինի .... բայց ներսինը միշտ է մնում ՝ առանց հաշվի առնելու, թե որքա՜ն է ցավում սիրտը, որքա՜ն երազանքներ մշրվեցին մի քանի տողերում, մի քանի րոպեներում ... ու ոչ մի պայքարի հույս .... ոչինչ էլ չանենք, թողնենք այսպես: Ժամանակավոր վերջը անժամանակ ցավիս միակ պատճառն է:
     Սիրում եմ ՝ անտեսելով ամեն սահման ու դժվարություն ...
     Հ.Գ. Այդքան ջերմությամբ հույսեր մի տվեք, թե հետո պետք է փշրեք դրանք նույնչափ սառնությամբ . . .
    
     Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)

Աղբյուրը` Վախե՜ր . . . ♥
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4038 | 0 | 0
Facebook