Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես պաշտում եմ քեզ . . . ♥

18:01, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2013 թ.
    
Քեզ դեռ չտեսած քեզնով եմ ապրել,
Քո կողքին ես միշտ լինել եմ ուզել,
Կարոտում եմ շա՜տ, անվերջ երազում,
Որ իրական դառնաս մի օր իմ կյանքում ...
________________________

     Քեզ այսքա՜ն սիրելով, այսքա՜ն քնքշություն ու սեր ստանալով քեզնից ես ապրում եմ ՝ ինձ լիարժեք զգալով: Շա՜տ եմ սիրում, սակայն հաճախ բառերս կուլ են գնում, որ կարողանամ արտահայտել սերս, կարոտս, զգացածս ամեն ինչը ... Իսկ դու մի մտածիր, որ այն քաղցրությունը, ինչ կա ներսումս, չեմ ուզում արտահայտել: Ո՛չ ... անհերքելի ճշմարտություն է, գուցե քեզ համար անհավատալի, բայց ներաշխարհս ամբողջովին խառնվում է իրար, բառերս անզոր են դառնում դուրս գալ բերանիցս, երբ հետդ եմ խոսում ... Ես հանուն քեզ, հանուն մեր սիրո պատրաստ եմ ամեն ինչի, չնայած այս փորձությունների, դժվարությունների ... Հեռավորությու՜ն, կարո՜տ ... Անպաշտպա՜ն եմ առանց քեզ ... Անչա՜փ անզոր: Ինչքան էլ փորձեմ թաքցենլ տխրությունս, անզորությունս, մեկ է ՝ չի ստացվի ...
Դատա՜րկ է, անիմա՜տ ամեն ինչ, երբ դու չկաս, կողքիս չես ... Միայն երազներում եմ կարողանում դիպչել քեզ, վախվորելով, ամաչելով համբուրել, գրկե՜լ ... Ի՜մն ես, դրանով եմ ուժեղ ... Քո՜նն եմ, դրանով ես հպարտ: Ես ուրախ եմ, որ ոչ մի արգելք չի կարողանում խանգարել մեր սիրուն, որովհետև պայքարում ենք, սիրում ենք, հավատում ենք, որ Աստված մեզ միշտ միասին է պահելու ... Մենք երազում ենք, բայց ոչ թե երազանք, այլ նպատակ ենք դարձնում ապագայում իրար հավիտյան սիրելու երդում տալ, կազմել ամուր ընտանիք, որում մեծ սեր ու ջերմություն է լինելու, որտեղ մեծանալու ենք մեր մեծ սիրո պուճուր վկաները ...
Ես անվերջ պատրաստ եմ ներում խնդրել քեզանից ՝ երբեմն չասված խոսքերիս համար, որ այնքա՜ն եմ ցանկանում ասել ... միայն թե հավատաս ինձ ...
Ների՛ր, իմ կյա՛նք, որ սերս սահմաններ չի ճանաչում, որ սիրտս ուրիշ որևէ մեկին չի ուզում, չեն փնտրում աչքերս ոչ մեկին ՝ քեզանից բացի ... որ հոգիս միայն քեզ է կարտում, որ ամեն գիշերվա աղոթքներում անունդ է հնչում ... Կներե՛ս, որ երբեմն իմ երախայություններով ստիպում եմ, որ բարկանաս ... Ախր քեզ այդպես էլ եմ սիրում: Ավելի շա՜տ ... Դու ՝ ինձ բոլորից լավ ճանաչելով, պիտի հասկանաս ինձ, պիտի հավատաս, որ անկախ ամեն ինչից ՝ ԴՈՒ իմ կյանքից էլ առավել ես ... Թա՜նկ ես, անգի՜ն:
Ների՛ր, սե՛ր իմ, ների՛ր ամենի համար: Մնա՛ կողքիս, որ ինձ երջանիկ զգամ, որ լիարժեք մնամ, ոչ թե կիսատ ...
Գիտեմ, որ մի օր ամուր գրկելու ենք իրար, որ այլևս չես գնալու ... Սպասում եմ այդ օրվան ՝ մեծ սիրով, կարոտով ու համբերությամբ լի ...
Ես ՝ իմ ողջ էությամբ, պաշտում եմ քեզ, իմ կյա՜նք, իմ անթերի, Միա՜կ ...
    

Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5426 | 0 | 0
Facebook