Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներաշխարհ, կամ մի քիչ մտքերիս հետ 2 :)

14:49, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2013 թ.
    
  1. Դու բռնեցիր ձեռքս, շոյեցիր, հետո անտարբեր բաց թողեցիր ... էլ չեն լինի մոտիկ իմ ձեռքերը քո ձեռքերին . . .
  2. Մի փորձիր խաղալ դու ''ՀՊԱՐՏ'' հոգի, դրանից քեզ մոտ ոչինչ չի փոխվի, միայն կկորցնես քեզ սիրողներին, քեզ ներողներին ու քեզ էլ սիրող և ներող երբեք չի լինի . . .
  3. Ես ուզում էի երջանիկ լինեիր, հավերժ ինձ հետ լինեիր ... իսկ հիմա քեզ համար ոչինչ, ոչինչ չեմ ուզում ... էլ քեզ չեմ սիրում . . .
  4. Կփնտրես ինձ քո ներկայում, բայց ես արդեն անցյալ կլինեմ . . .
  5. Այո՛, տարբեր եմ, հերքել չեմ փորձի . . . ուժեղ և թույլ եմ, պարզ եմ, նաև բարդ, բայց մեկ է մարդ եմ ... թե ինչպիսին եմ, ինչքան տարբեր եմ, կամ ինչքան նման կարևոր էլ չէ բնավ . . .
  6. Մի փակիր սիրտդ, մի փակիր հոգուդ դռները, թող լսեմ հոգուդ երգը . . .
  7. Գուցե մի օր էլ հոգիս քեզ կանչի նորից ու սիրի կրկին` առաջվա նման . . .
  8. Սիրում եմ երաժշտությունը, քանի որ երբ ես տխրում եմ, նա մենակ չի թողնում ինձ . .
  9. Մեծանալուս միակ առավելությունն այն է, որ հիմա կարողանում եմ ժպտալ նրանց, ովքեր ցավեցնում են ինձ . . .
  10. Այրեցի նամակներդ, նկարներդ, բայց չայրեցի սերդ, որն իր լինելությամբ ապրեցրեց, իսկ ժամանակ անց աչքերիս արցունք, հոգուս` մահ բերեց . . .
  11. Հաճախ մարդիկ սիրում են ուղղակի մեկը մյուսին, բայց այդպես էլ չեն լինում միասին . . .
  12. Դու իմն էիր ... դու մեկն էիր բոլորից, միակն իմ սրտի` ինձ սիրող շատերից . .
  13. Մեր սիրո մայրամուտը մեզ բաժանեց, իսկ հասկանալու համար, թե ով էինք իրար համար դու ու ես այն շատ բան մեզ տվեց . . .
  14. Ցավալի է, երբ հոգումդ դատարկություն է և նա անխղճորեն բղավում է քեզ վրա . . .
  15. Մտքիս հետ կռիվս օգուտ ինձ կավարտվի ... կլինեմ ուժեղ, կհաղթեմ մտքիս, թեև հենց նա է իմ դեմ դուրս եկել, բայց ես կյանքում մի քիչ շատ տեսել ու քիչ ավել եմ արդեն հասկացել . . .
  16. Ու թե անձրև չգա սիրելիս, ծիածան երբեք - երբեք էլ դուրս չի գա ... թե արցունք չգա աչքերից, երջանկության արժեքը երբեք էլ չեն հասկանա . . .
  17. Իմ հույսերի ծով, իմ երջանկություն ու իմ բերկրություն . . .
  18. Դու ինձնից հեռու, դու ինձ օտար ... բայց մոտիկ ինձ մոտիկ ու հարազատ ... կարոտս քեզնով է լցված, քո սիրով ... երանի իմը լինեիր այնքան, որ չհասնցեի զգալ կարիքդ, որ կարոտիս տեղը չիմանայի . . .
  19. Երանի չվերջացած սերս մի օր վերջանար ... երանի գնայիր, գնայիր անհետ ... Երանի գրկել չցանկանայի, երանի չհիշեի ... երանի . . .
  20. Դու ինձնից հեռու, դու ինձ օտար ... բայց մոտիկ ինձ մոտիկ ու հարազատ ... կարոտս քեզնով է լցված, քո սիրով ... երանի իմը լինեիր այնքան, որ չհասնցեի զգալ կարիքդ, որ կարոտիս տեղը չիմանայի . . .
  21. Խավարումդ ես միշտ լույս եմ փնտրել, այդ պատճառով եմ անվերջ տառապել . . .
  22. Հոգուս յուրաքանչյուր հարցին միայն սերն է տալիս սրտիս պատասխան . . .
  23. Ես հաճախ եմ երազել քո երազում իմ երազը գտնել . . .
  24. Դու` իմ լուսավոր ու կարոտներիս միակ պատճառ . . .Ես` քո անհաս, պարզ ու մաքուր երազ . . .Մենք` իրարից հեռու, բայց իրար ձգտող մի էություն . . .
  25. Մոռացիր այն, ինչն արդեն կորցրել ես, որ կարողանաս գնահատել ունեցածդ ... մտքումդ պահիր անցյալդ, սիրիր ներկադ, և ապագան քեզ կժպտա . . .
  26. Անորոշ ու դատարկ օրեր էլ չեմ ուզում, թող լացի հոգիս, թող թեթևանա ...արցունքերիս մեջ թող խեղդվի սերս ու անհետանա հավերժ իմ սրտից ու դադարի տանջել ինձ . . .
  27. Իմ կյանքի գրքի սիրո էջերում դու ես միայն դու, ես քեզ երբևէ չեմ մոռանալու . . .
  28. Երանի կարողանայի բոլոր տխուր սրտերին ժպիտներ նվիրել ...երանի ոչ մի սեր երբեք չավարտվեր, երբեք չտանջվեր ոչ մի սիրող սիրտ ... երանի բոլորի հոգում միշտ լիներ բարին ... երանի մարդիկ կեղծ չլինեին . . .


     Լիդ Պետրոսյան
     (Ամենազգացմունքային)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3754 | 0 | 0
Facebook