Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սովորեցրու ժպտալ

17:42, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2013 թ.

Անհիշելի ժամանակների բաժանումից հետո, չգիտեմ, թե ինչպես, բայց ժպիտը կրկին այցելել է ինձ: Պատկերացնու՞մ ես...ես ժպտում եմ: Միշտ էլ մտածել եմ, որ դու ես և՛ իմ երջանկության, և՛դժբախտության գաղտնիքը...այսօր համոզվեցի դրանում: Եկավ երկար սպասված «երեկը» և այսօր «երեկ» -ից հետո ես սովորել եմ ժպտալ: Կանգնած եմ հայելու առաջ և անգամ աչքերս ինձ օտար են թվում: Մտածում եմ, թե իմ մեջ մեկ այլ հոգի է մտել, բայց, ո՛չ, պարզապես, ինչպես անցած օրերում, այդպես էլ երեկ և այսօր, դու ինքդ քեզնից ակամա ինձ ապրել ես սովորեցնում: Այնքան տարօրինակ է թվում ինձ իմ երջանիիկ կերպարը, երեկ և այսօր այնքա՜ն ատում եմ իմ մեջ ապրող տխրադեմ «ես» -ին: Հարկավոր էր ծանոթ ձայնի հնչյունների մի քանի թրթիռ իմ ականջնորում և այն արձագանքելով սրտումս ՝ոտքի պիտի հաներ բոլոր քնած զգացմունքներին: Հարկավոր էր հարազատ ձայնի մի քանի նոտա, որ արցունէները չորանան և տեղի տան անհամարձակ ժպիտին:

Բայց վախենում եմ, այո՛, շատ եմ վախեմում ժպտալ կրկին, չէ՞ որ ի սկզբանե որոշված է այս երկու երջանիկ օրերի դժբախտագին վախճանը: Ժպտա ինձ վերջին անգամ, հայելու միջից ինձ նայող նվաստ կերպաևր, ժպտա՛, այնքան եմ կարոտել այդ պատկերին, այնքան երկար ժամանակ է ինչ արցունքից բացի այս հայելին այլևս ոչոինչ չի անդրադարձրել: գուցե երջանիկ օրերի ցուցակում սրանք վերջինն են, գուցե բացի քեզ երջանկացնող այդ էակից երբեք էլ ոչ ոքի չվիճակվի տեսնել շողարձակող հայացք և կարոտալից ժպիտ: գուցե կյանքիդ մոլորյալ և անորոշությամբ պատված օրերում էլ ոչ ոք չկարողանա մշուշում բռնել ձեռքդ, գուցե էլ ոչ ոք չհամարձակվի զոհել իր երջանկությունը հանուն քոնի:
     Ժպտա՛, վայելի՛ր, քանի դեռ կյանքի փոթորիկը կրկին չի պոկել ժպիը քո դեմքից, քանի դեռ արցունքները սառած են, քանի դեռ հոգին սիրով է լի, իսկ սիրտը չի անջատում զարթուցիչը, որպեսզի ծույլ զգացումները կրկին երջանկության գնացքից չուշանան:

Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3768 | 0 | 0
Facebook