Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեզ . . . ♥

11:31, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2013 թ.

Հերթական երեկոն է գալիս ու անցնում: Հերթական տաք թեյի բաժակի դատարվելուց հետո էլ ավելի խորանում ցավս: Ա՜խ ... Կարոտի ցավն ուրիշ է, գիտե՞ս: (
     Լրացնելու աննկարագրելի ցանկությունս այդպես էլ անիրական է մնում ևս մեկ անգամ ... Անկատար ... Հերթական թեյի դատարկվող բաժակը, որին այդպես էլ չի հաջողվում իր ջերմությամբ գոնե քիչ, բայց այնքան անհրաժեշտ ու կարևոր ջերմությունը տալ սառած հոգուս...Սառել է, քարացել հոգիս...Ձեռքերս սառն են ՝ հոգուս նման: Պատճառը միայն քո չլինելն է ... Ախր ուրիշ ես: Դու ու քեզ հետ կապված ամեն ինչ յուրահատուկ են: Երբեք ոչինչ ու ոչ մեկ չի կարող սփոփել ինձ ինչպես դու: Ու չնայած ամեն ինչին, ես դեռ ապրում եմ....Միայն քեզ համար:
     Ներկա չլինելդ ցավալի է, սակայն ամենաէականն է այն է, որ դու իմ ներկան ես և շատ սպասվող ապագան: Այնքա՜ն երկար եմ սպասել: Մի ուրախացնող փաստ կա ՝ մենք իրար շատ լավ գիտենք: Ես գիտեմ, դու էլ հիմա կարոտում ես ու ներքուստ զգում, որ քո ՛՛լացկան՛՛-ը հաստատ տխուր է առանց քեզ: Բայց իմացիր նաև, որ հանուն քեզ ես ամեն ինչ էլ կհաղթահարեմ, միայն թե լավ լինես, սեր իմ:
     Ինձ ուժ տվող ու թուլացնող միակ էակ, ես քեզ աշխարհից առավել եմ սիրում ...
     Կարոտում ու սպասում եմ քեզ, իմ էությունն ամբողջացնող ու հոգուս ջերմացնող միակ արև:
    


     Լիդ Պետրոսյան
     (Ամենազգացմունքային)


     http://heartisyoursforever.blogspot.com/2013/09/blog-post_22.html
    
    

Աղբյուրը` Քեզ . . . ♥
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4562 | 0 | 0
Facebook