Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե միայն . . . ♥

13:50, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2013 թ.

Եթե միայն ...
     Հազարավոր, անհաշվելիներ ...
     Եթե միայն կարողանայի դեմ գնալ անցանկալիներիս ... Ավա~ղ ...
     Կարո~տ, սե~ր, քեզ հետ լինելու անզուսպ ցանկություն ...
     Եթե միայն կարողանայի կողքիդ լինել, լինեիր կողքիս ...
     Եթե միայն մի պահ գրկեի քեզ, գրկումդ թեկուզ անշնչանայի ...

Եթե միայն կարողանայի արտահայտել բառերով, թե ինչեր կան ներսումս ...Չես էլ պատկերացնի, թե ինչ է կատարվում ինձ հետ, երբ ձայնդ եմ լսում ...
     Եթե միայն հնարավոր լիներ չնայել երկնքին ամեն գիշեր ու չհիշել, թե միասին ինչքան էինք սիրում նայել աստղերին ու ինչ-որ անսովոր բաներ նկատել ...
     Եթե միայն ներքին ուժս բավական լիներ, որ այս սպասումի օրերին առանց արցունքի ես ճանապարհեի ...
     Եթե միայն դու լինեիր աշխարհում, դա էլ բավական կլիներ ինձ ...
     Եթե միայն անփոխարինելի չլինեիր ... միակ:
     _______________________
     Ցավոք, ամենակարևորները հաճախ անհաս են, հեռու, շա~տ հեռու` անկախ մեր կամքից ...
    
     Ամենազգացմունքային
     (Լիդ Պետրոսյան)
    
     http://heartisyoursforever.blogspot.com/2013/09/blog-post_20.html

Աղբյուրը` Եթե միայն . . . ♥
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3821 | 2 | 0
Facebook