Սրտիս սերն է,
Որ կարոտած հոգուս
Ամեն րոպե, պահ մխիթարում է
Ու լուռ հաշվում է օրերն այս անցնող,
Որ կիմացնեն մեզ նորից մի օր:
Անհագ ցանկություն ունեմ իմ սրտում,
Որ գեթ մի պահ լինես իմ գրկում,
Որ գրկեմ ու լուռ կարոտս առնեմ,
Ավել ոչ մի խոսք, ոչինչ ես չասեմ:
Ես պաշտում եմ քեզ, իմ սրտի միակ,
Աղոթում Աստծուն` լինես անփորձանք,
Որ չբաժանի մեզ ոչ մի խոչնդոտ,
Որ միշտ ժպտան իմ աչքերը թախծոտ,
Որոնք կարոտով, թախիծով լեցուն,
Անսահման սիրով են քո գալուն սպասում,
Որ միշտ լինենք մենք իրար կողք-կողքի,
Չեմ տա քեզ երբեք որևէ մեկին:
Չեմ դադարի ես խնդրել Աստծուն`
-Պահապան եղիր, Տեր իմ, իմ սիրուն,
Դու տվեցիր մեզ այսքան փորձություն,
Դու էլ պահպանիր սերը մեր անհուն:
Ամենազգացմունքային
Լիդ (Լունա) Պետրոսյան
http://heartisyoursforever.blogspot.com/2013/09/blog-post_15.html