Եվ երբ աչքերն են փակվում ...
նկարագրել զգացումներս, բացատրել ՝ կթերանամ ...
... Եվ երբ աչքերն են փակվում, ուղղակի երազում են լուռ ...
սիրու՜մ են,
ապրու՜մ ...
փնտրու՜մ
... ու գտնու՜մ:
Տխրու՜մ են,
թախծու՜մ ...
գրկե՜լ են ուզում,
փայփայե՜լ,
անձա՜յն, անշշու՜կ ...
կարտու՜մ, տենչու՜մ ...
Հիշողոթյուննե՜ր ...
Սե՜ր ...
Եվ երբ աչքերը փակվել են փորձում,
ա~խ, այդ կարոտը ... գիտե՞ս այդժամ ինչեր է զում կարոտած ու լուռ արևին սպասող իմ սառած հոգին, որ փայտանում է լոկ կարոտելուց ...
ամեն - ամեն բան, որ ջերմացնում է, որ հույս է տալիս, որ ապրեցնում է ...
մի փոքրիկ էլ հույս ու ... արևի շող: Իրար հաջորդող, անցնող-գնացող, բայց դար թվացող, շատ դժվար օրեր:
Ցավեցնող, տանջող ներկաս եմ ապրում ... բայց բարի օրեր իրենց հետ բերող ապագայիս եմ ես լուռ անրջում: Որ բացվի ամեն մի նոր օր ու ինձ գրկի կրկին, փարվի կարոտած հոգուս այն արևի շողը, որն ուժ է տալիս ...
Իսկ ձմռան ցրտին ի՞նչ պիտի անեմ, ի՞նչպես ցուրտ օրերից պիտի թաքցնեմ նրան, ես էլ չգիտեմ ...
բայց դեռ հույս ունեմ ...
Եվ երբ աչքերն են փակվում, արցունք է գալիս կաթ - կաթ նրանցից, բայց արևի շողը մաքրում է թափված ամեն մի արցունքը ՝ եկած աչքերից ... Կարոտն է հենց ստիպում առավել սիրել քեզ այսօրվանից ... մեր կարոտն ու սպասումը կմիացնի մեզ մի օր նորից ...
սիրում, կարոտում ու սպասում եմ քեզ, իմ լինելությանը շունչ տվող:
Լիդ (Լունա) Պետրոսյան
(Ամենազգացմունքային)
http://heartisyoursforever.blogspot.com/2013/09/blog-post.html