Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիլիջան.Խանջյան

10:36, շաբաթ, 17 օգոստոսի, 2013 թ.
     Ինչպես բոլորիս հայտնի է Դիլիջանը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկը: Այստեղ, նախևառաջ, բնությունն ինքնին մի հարստություն է: Այն, ասես կերտված է մի հանճարեղ վարպետի ձեռքով, իսկ գունային բազմազանությունը համահունչ է բնության շքեղությանը:
     Սակայն բնության գլուխգործոցներին չեն զիջում նաև ձեռակերտ կառույցները: Դիլիջանի շքեղ կառույցներից է համարվում Խանջյանի համալիրը: Խանջյանի համալիրը կամ ինչպես այն կոչում են դիլիջանցիները՝Խանջյանը, ամենահիասքանչ վայրերից է: Այս համալիրը իր կառուցվածքով և յուրօրինակությամբ, իրեն շրջապատող բնության հետ կազմում է մի հեքիաթային միասնություն:
     Այս համալիրը կառուցվել է 1933 թ.-ին հատուկ Աղասի Խանջյանի համար, քանի-որ նա ուներ բրոնխիալ ասթմա: Նրա մահից հետո այստեղ տարվող աշխատանքները մնում են կիսատ: Նրա մահից հետո այստեղ գչեթե մարդիկ չեն բնակվել: Սովետական միության տարիներին կառուցվել է մեկ մեծ շենք, այն ժամանակների համակարգչային տեխնիկայով հագեցած և եղել է ֆիզ. հետազոտական ինստիտուտ հետագայում լրիվ վերածվելով հանգստի գոտու: Խորհրդային տարիներին այն համարվել է հանգստավայր: Ասում են որ Աղասի Խանջյանը այստեղ է անցկացրել իր վերջին հանգիստը:
     Այսօր այս համալիրը ունի սեփականատեր, սակայն կրկին գտնվում է անհուսալի վիճակում և լքված: Տարածքը դեռ խորհրդային տարիներից անուշադրության է մատնված, քանի-որ գտնվում է սողանքային գոտում: Երկրաշարժը և բնակլիմայական պայմանները դարձել են համալիրի ավերման պատճառ: Շենքը վերականգնելու համար պետությունը գումար չի հատկացնի, քանզի այն արդեն ունի սեփականատեր և ներառված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների և պատմամշակութային շինությունների պահպանման ցանկում: Խանջյանը ոչ միայն քանդվում այլ նաև քանդում են, քանզի այն ունի տարեկան մեծ գույքահարկ, ինչպես նաև այն պատճառով, որ վտանգավոր է դարձել անգամ դիտելու համար:
     Ես այն մարդկանցից եմ, որ գերվելով համալիրի շքեղությամբ և համալիրը ներսից դիտելու մեծ ցանկությամբ լցված, մի կողմ եմ թողել բոլոր հանգամանքները և բարձրացել վեր, ոտքերիս տակ զգալով քարերի շարժն ու սողացող ավազը:
     Գուցե տարիներ հետո շատ քիչ փաստեր կլինեն, որոնք կվկայեն այս համալիրի գոյության վերաբերյալ, սակայն այսօր դեռևս առկա ավերակները շատ բան են պատմում նրա երբեմնի շքեղության մասին: Նաև հարկ է նշել, որ այսօր էլ այն հիասքանչ է և ընդունակ հիացնելու:
Խանջյանն այսօր.երկրորդ հարկ
Խանջյանն այսօր
Խանջյանն այսօր.առաջին հարկ
Խանջյանն այն ժամանակ
Աղբյուրը` http://www.araksoblog.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4782 | 0 | 0
Facebook