![](/images/px.gif)
- Բարև երազկոտ:
- Բարև բարեկամ:
- Տեսնում եմ ապրող երջանկություն կա սրտումդ, որը արտանիքիդ վրա լավ հետք է թողել, չե՞մ սխալվում:
- Նկատել ես: Նրա հարցում շատ զգուշավոր եմ ... ամուր եմ պահում ներսումս: Համոզվել եմ, որ երջանկությունը իրեն փայփայել է սիրում, ամուր պահել է սիրում ... չի սիրում, երբ բարձրաձայնում են նրա մասին:
-Իսկ ինչպե՞ս ես նկատել այդքանը: Ինչպե՞ս ես հասկացել:
- Փորձեցի մեկ անգամ պատմել նրա մասին, արդյունքում նա նեղացավ ինձնից ու հեռացավ: Այո՛, նեղացավ: Քնքշություն է սիրում ... Գուցե անարժաններին նրան չպետք է վստահեի ...
- Գուցե ... Ինչ-որ բան տարօրինակ է, չընկալվող ... Այնուամենայնիվ փաստ է:
- Ամեն երջանկության մեջ յուրօրինակություն կա, իսկ դա նույնացնել տարօրինակության հետ, միանշանակ, սխալ է: Չծիծաղե՛ս ուրիշի երազների վրա, նրանք երազանքով են գտնում իրենց երջանկությունը ...
- Շնորհակալ եմ, խորհուրդ ընդունել է պետք միայն:
- Ուրախ եմ:
- Մի հարց կարո՞ղ եմ ուղղել քեզ:
- Իհարկե:
- Ի՞նչում է երջանկությունդ գաղտնիքը ... գտել ես նրան, ինչպե՞ս ես պահում նրան քո մեջ:
- Ամու՜ր, ամբողջ սիրով, նրբությա՜մբ ... ներկաս կանվանեմ ՛՛գտնված երջնակություն՛՛ ... սիրում է, երբ իրեն ՛՛գտնված՛՛ եմ անվանում:
- Զարմանալի է, երջանկությունն էլ կարող է ՛՛գտնված՛՛ լինել, այո՞:
- Իհարկե, ուղղակի նրան փնտրել է պետք, սպասել է պետք, հույսով լեցուն պետք է սպասես նրան, անպայման կգա, չի ուշանա:
- Մեկ բառով բնորոշիր զգացածդ ժամանակ առաջ և հիմա:
- Անկեղծությու՜ն:
- Սրտումդ պահիր մի երազանք ու ապրիր կյանքդ ՝ նույն անկեղծությամբ, ՛՛ գտնված երջանկությամբ ՛՛:
- Թող Աստված պահապան լինի երջանկությանս:
http://heartisyoursforever.blogspot.com/2013/08/blog-post.html
Լիդ (Լունա) Պետրոսյան
Ամենազգացմունքային