Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է

14:25, շաբաթ, 13 հուլիսի, 2013 թ.
     Այսօր «Operativ.am» կայքը հրապարակել էր մի տեղեկություն, որը շրջանառվում է բազմաթիվ լրատվամիջոցներով, թե իբր՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը օրինագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն, ըստ որի՝ տրանսպորտի ուղեվարձը պետք է սահմանվի ըստ ուղևորների քաշի. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Տեղեկացնում ենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նման օրենսդարական նախաձեռնությամբ հանդես չի եկել և չէր էլ կարող գալ այն պարզ պատճառով, որ դա լուրջ չէ։
    
     Իսկ նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեն սոցիալական ցանցերում կատակելու, խորհուրդ ենք տալիս կատակել իրենց անունից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5267 | 0 | 0
Facebook