Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

00:47, շաբաթ, 13 հուլիսի, 2013 թ.
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 11-ին հանդիպեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ:
    
     Դեսպանը կարևորեց Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը ինչպես ճանապարհաշինարարության, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության ոլորտներում:
    
     Գագիկ Բեգլարյանը նշեց, որ շատ կարևոր է, որ անգլիական ընկերություններն ավելի ներգրավված լինեն Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     «Մենք շահագրգռված ենք այդ բնագավառում ունենալ ավելի շատ համատեղ ծրագրեր: Հայաստանում նրանք կարող են մեծ հեռանկարներ ունենալ գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով», -ասաց նախարարը:
    
     Գ. Բեգլարյանը Քեթի Լիչին ներկայացրեց նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևորությունը, նշեց, որ չնայած վերջին շրջանում առաջացած որոշ խնդիրներին, ամեն ինչ անելու են, որ ծրագիրն ունենա հաջող ավարտ:
    
     Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, վստահություն հայտնեցին, որ բոլոր հիմքերը կան համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու և ընդլայնելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4165 | 0 | 0
Facebook