Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Բեգլարյանը ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

18:49, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2013 թ.
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 24-ին հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Ռոդիքա Պրինարիուի հետ, ով օգոստոսի 15-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
    
     Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ակտիվ գործունեության, արդյունավետ համատեղ աշխատանքի, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակների ընդլայնման և ամրապնդման համար. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     «Ես բարձր եմ գնահատում Ձեր ներդրումը հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովների նիստերը կազմակերպելու, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար միջավայրի ձևավորման հարցում», - նշեց նախարարը:
    
     Քրինա Ռոդիքա Պրինարիուն նույնպես շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3766 | 0 | 0
Facebook