Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Բեգլարյանը կարևորեց «Հյուսիս-հարավ» ծրագրի հետագա տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը

10:05, ուրբաթ, 12 հուլիսի, 2013 թ.
    
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ:

    
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքին ու առաջացած խնդիրների վերաբերյալ:

    
Քսիաոյու Ժաոն գոհունակություն հայտնեց «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքից՝ նշելով, որ անձամբ է այցելել շինհրապարակ, ծանոթացել կատարված աշխատանքներին, տեսել, որ բետոնփռիչ մեքենան արդեն տեղադրված է և առաջիկա օրերին կսկսվի ճանապարհի մի հատվածի փորձնական բետոնափռումը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի պաշտոնական կայքէջից:

    
Գագիկ Բեգլարյանը, կարևորելով ծրագրի շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը, նշեց, որ աշխատանքների կատարման ընթացքում խնդիրներ էին առաջացել ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» և շինարարական աշխատանքները կատարող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների հետ.
«Թերություններն արդեն վերացվում են, իսկ աշխատանքների ընթացքը բարելավվել է: Ամեն բան պետք է կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետում ունենանք լավ որակով աշխատանք», -ասաց նախարարը:

    
Գագիկ Բեգլարյանը կարևորեց հետագա տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նա հիշեցրեց նախկին հանդիպումներում իր կողմից բարձրացված այն հարցը, որ ԱԶԲ-ն պետք է արագացնի Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել վերջնական ծրագրի ընտրությունը և Չորրորդ տրանշը իրագործելու ուսումնասիրությունը և նախագծային աշխատանքները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4453 | 0 | 0
Facebook