Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին

18:24, երեքշաբթի, 23 հուլիսի, 2013 թ.
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 23-ին հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
    
     Նախարարը կարևորեց Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը հեռահաղորդակցության և ճանապարհաշինության բնագավառներում, վստահություն հայտնեց, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։
    
     Գագիկ Բեգլարյանը դեսպանին ներկայացրեց «Հյուսիս-հարավե ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաև վերջին շրջանում ծրագրում առաջացած այն խնդիրները, որոնք կապված էին տեխնիկական և ճարտարագիտական վերահսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժե ընկերության հետ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     «Իրավիճակն այնպիսին էր, որ մենք ցանկանում էինք նույնիսկ պայմանագիրը խզել «Սաֆեժե-ի հետ, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացան վերացնել առաջացած բոլոր թերությունները: Այսօրվա աշխատանքների ընթացքից ես գոհ եմե, - նշեց նախարարը:
    
     Անրի Ռենոն ասաց, որ ինքը նույնպես տեղյակ է եղել «Սաֆեժե-ի հետ կապված խնդիրներին, ուրախ է, որ դրանք արդեն վերացվել են:
    
     Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժե ընկերությունը կատարել է մի շարք բարելավումներ, իրականացրել բազմաթիվ ծրագրեր:
    
     Հանդիպմանը նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսական համագործակցության տարբեր բնագավառներում ֆրանսիական ընկերությունները Հայաստանում սպասված են և մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4297 | 0 | 0
Facebook