Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ...

15:13, կիրակի, 16 հունիսի, 2013 թ.
...ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ...
     Բարև, երջանկությու'ն, ինչպե՞ս ես: Վաղուց է ինչ չէինք հանդիպել: Գիտե՞ս, երբ տեսա չճանաչեցի, շատ ես փոխվել...հիմա, կարծես ավելի անկեղծ ես: Հիմա հավատում եմ աչքերիդ փայլին, հիմա հավատում եմ ձայնիդ մեջ դողացող հուզմունքին.կարո՞ղ ենք ընկերներ լինել: Ինչու՞ ես կախում գլուխդ, ինչու՞ ես արհամարհում, ինչու՞ չես նայում աչքերիս, մի՞թե նրանք առաջվա պես չեն ուրախանում քեզ տեսնելով, մի՞թե այնտեղ չես գտնում քեզ սպասող մեծ ու անսահման կարոտը: Մ'ի հավատա նրանց, նրանք հիմա առաջվա պես անկեղծ չեն արտահայտում այն, ինչ զգում են, հավատա', հիմա անչափ դժվար է նրանց համար, շատ արցունքներ են տեսել նրանք և շատ հաճախ հոգնում են անգամ ժպիտներ տեսնելուց, փակվում են և անտեսում բոլորին: Նրանք այնքան խաբեություն, կեղծավորություն են տեսել, որ նախընտրում են երբեմն կույր ձևանալ: Աչքերս սիրում են քեզ, երջանկությու'ն, նրանք շատ հաճախ են քեզ փնտրել ուրիշի հայացքում, ուրիշի ձայնի մեջ, բնության ամեն մի շշուկում, գիշերային աստղերի ամեն մի փայլում, սակայն...դու լքել էիր մեզ...Մենք միայնակ էինք մինչև, որ մեզ այցելեց...չէի ուզում ասել, բայց խոստովանում եմ` ես ակամայից բացեցի սրտիս դուռը հուսահատության առաջ.ես գիտեմ, որ դու ատում ես նրան: Ինձ սկզբում հաճելի էր նրա ընկերակցությունը, սակայն հետո զգացի, որ դրանից սիրտս քարանում է, նա անընդհատ ինձ ստիպում էր ատել քեզ, չմտածել քո մասին, մոռանալ ընդմիշտ...այստեղ ես սխալվեցի, ես սկսեցի ընդունել նրա իշխանությունը, անում էի այն, ինչ նա ասում էր, սակայն այդպես էլ, ինչքան էլ փորձեցի չկարողացա մոռանալ մեր միասին անցկացրած երանելի օրերը...այդ ժամանակ էր, որ ես հասկացա, որ անհույս սիրահարված եմ քեզ: ժամանակն անցավ և ես հոգնեցի նրա ներկայությունից, նա այնքան ձանաձրալի էր` թույլ չէր տալիս ժպտալ, լավատես լինել: Ես նրան վռնդեցի իմ սրտից և սկսեցի հավատալ, որ դու ետ կգաս և չսխալվեցի: Ինձ ընդամենը հարկավոր էր կորցնել, որպեսզի փորձեմ հասնել քեզ: Այնքան նամակներ եմ քեզ գրել գիշերային երկնքի վրա, աստղերին խնդրել եմ, որպեսզի, երբ տեսնեն քեզ փոխանցեն նամակը, սակայն այն այնպես էլ չհասավ քեզ...դու մոռացել էիր այն հասցեն, որտեղ ժպիտս, աչքերս և քո գնալուց դատարկված սիրտս ամեն օր սպասում էին վերադարձիդ: Դե, այո', ես էլ մեղավոր եմ, որ երբեք չեմ հարցրել հասցեդ, որովհետև մտածում էի, որ դու առանց ինձ չես կարող ապրել և միշտ ետ կգաս: Անգամ դրա համար շնորհակալ եմ...դու ինձ սովորեցրիր սպասել և պայքարել: Դե ի՞նչ, ես ավարտեցի պատմությունս, հուսով եմ, որ կարողացա քո կողմից արդարացվել: Կբռնե՞ս ձեռքս, խնդրում եմ...Շնորհակալություն, գնանք միասին, ես այլևս բաց չեմ թողնի ձեռքդ...կներես, կրկին մոռացա հարցնել, հասցեդ կասե՞ս...
     Այդ օրը ես իմացա նրա հասցեն, այդ օրից ի վեր ես երբեք չկորցրեցի նրան, անգամ տխրության պահին մենք միասին ենք: Սրտումս այդ օրվանինց գրված է. «ԵՍ ԱՅՆՏԵՂ ԵՄ, ՈՐՏԵՂ ԻՆՁ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԼՔՈՒՄ»:
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3705 | 0 | 0
Facebook