Ցանկացած երկրի տնտեսության կառուցումն ու զարգացումը ուղիղ համեմատական կապի մեջ են տվյալ երկրի տեխնիկական բուհերի վիճակի, ճարտարագիտական մտքի և գիտական ներուժի հետ:
Վերջերս ՌԴ գիտական հանրության շրջանում հայտնի "ПОИСК" շաբաթաթերթում լույս է տեսել "Нагрузка по силам. Инженерный университет пробивается в лидеры" վերնագրով ծավալուն հոդված, որտեղ հոդվածագիրը, խոսելով ՀՀ կառավարության` Հայաստանի զարգացման 5-ամյա ծրագրի և գիտահենք տնտեսության ձևավորման հարցի մասին, ներկայացրել է դրանում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուրույն դերն ու նշանակությունը:
Հոդվածում անդրադարձ է կատարվել զարգացման նոր ճանապարհ բռնած ճարտարագիտական համալսարանին, սեպտեմբերին գործարկվող "Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ" ծրագրին և վերջինիս կյանքի կոչման հարցում ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի նախանձախնդիր ու հետևողական վերաբերմունքին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ` http://www.poisknews.ru/news/sng/5467/