Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ղեկավարին

19:48, երեքշաբթի, 21 մայիսի, 2013 թ.
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ղեկավարին
    
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 21-ին հանդիպեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:

    
Ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը:

    
Հանդիպման ընթացքում Նիկոլաս Ջայն Նիելսոնը նշեց, որ իր առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ և հետևել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ընթացքին, կատարվող շինարարարական աշխատանքներին, դրանց որակին և առաջացած տեխնիկական խնդիրներին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:

    
Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ նախարարության առաջնահերթություններից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է:

    
«Ճանապարհաշինական այս ծրագիրը խոշորագույններից մեկն է մեր անկախ Հանրապետության պատմության մեջ: Ծրագրի նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, ուստի որևէ այլ խոչընդոտ չի կարող պատճառ դառնալ սահմանված ժամկետներում որակյալ աշխատանքներ ապահովելու համար», -կարևորեց նախարարը:

    
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3816 | 1 | 0
Facebook