Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին

19:30, չորեքշաբթի, 08 մայիսի, 2013 թ.
Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին
     Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 8-ին ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոուլը:
    
     Ընկերությունները նախարար Գագիկ Բեգլարյանին ներկայացրին հաշվետվություններ նախագծի ընթացքի, կատարված շինարարական աշխատանքների, առաջացած տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որը մանրամասն քննարկվեց և նախանշվեց դրանց լուծման ուղղությունները:
    
     Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ռազմավարական նշանակությունը, կարևորեց սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների բարեհաջող ավարտը, որակի ապահովման անհրաժեշտությունը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     «Մենք ոչինչ չենք խնայելու, որ Հայաստանի համար տնտեսական և պետական խոշոր նշանակություն ունեցող այս ծրագիրը կյանքի կոչվի: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի աշխատանքներն իրականացվեն սահմանված ժամկետներում», -նշեց նախարարը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3849 | 0 | 0
Facebook