Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Հատված ‹‹Մի մոխրամանի պատմություն›› հոդվածից:

01:33, Четверг, 27 Декабря, 2012 года
Հատված ‹‹Մի մոխրամանի պատմություն›› հոդվածից:
    
    

…Ոչ ոք չէր հրավիրել նրան իմ կյանք, նա գեղեցիկ ներխուժեց այնտեղ և գեղեցիկ հեռացավ այնտեղից: Նա եկավ առանց հրավերի, իր շնչով լցնելու իմ աշխարհի դատարկությունը, իր ջերմությամբ հալեցնելու իմ հոգու սառույցը, իր լուսանկարն ընդմիշտ դաջելու իմ հոգու պատկերասրահի մերկ պատին, եկավ, որ լույս ու հոտ դառնա իմ համար, որ հրաշքներն իրականություն դառնան այս դժգույն աշխարհում:

Նա եկավ, որ մի պահ միայն լսվի իմ սրտի ձայնը, նորից արյունոտվի վերքը ու հիշեցնի, ու մարդիկ ծնվում են նաև սրտում հավերժ փշեր կրելու համար, վիշտ ու կսկիծ, երազ փնտրելու, հետո կորցնելու համար: Միգուցե մի քիչ էլ ես եմ խենթ ծնվել, կամ թե աշխարհի սերերը հավաքել ու ինձ են տվել, որ ես խենթանամ, զգացմունքներիս գերին դառնամ: Ուզում եմ սիրտս պոկել ու դեն շպրտել, որ հանգիստ ապրեմ, բայց մեկ էլ հանկարծ խելքի եմ գալիս ու սիրուս առաջ ծնկի իջնում: Միգուցե ես մի քիչ խենթ եմ ծնվել կամ խենթանում եմ:

Օ~, ոչ, ես խենթ չեմ, այլ խենթացած, սիրո կրակով այրված ու սիրո տառապանքով պարտված…

Գինու դատարկ շշեր: Ոչ մի կարծեք, թե ես հարբած եմ: Ես պարզապես արբեցած եմ գինու նման այրող հիշողություններով: Դառը գինով լցված բաժակը խմում եմ և չի վերջանում: Կախարդված սիրուց, օղակված կույր ճակատագրով, խմում եմ սերն արյունով:

Ես գրկում եմ նրա ստվերը, համբուրում հուշերը, խենթանում կարոտից: Ուզում եմ խաղաղ լինել, որ չչարանամ աշխարհի դեմ` ինձ հասանելիք սերն ինձ չտալու համար: Բայց եթե Աստված նրան չի կամեցել ինձ համար, ուրեմն մեկ ուրիշին է ստեղծել, որ վերջապես գրավի նրա տեղը իմ կյանքում… Եվ գուցե այդ ժամանակ կյանքի ամեն մի վայրկյանը նորից իմ համար կդառնա իմաստով լի… Հուշ… Սեր…
     Ես մեռնում եմ նրա հանդեպ տածած իմ սիրուց: Ես դեռ զգում եմ, թե ինչպես է կոկորդս սեղմվում, հոգիս պատեպատ է զարկվում, սրտիս հառաչն է լսվում: Ես ինձ նմանեցնում եմ արցունքի ծովում փոթորկին հանձնված մի նավի, որը չգիտես ինչու է այստեղ, ուր է գնալու և ուր պետք է հասնի: Հոգ չէ, որ մեր օրերն անցնում են տենդի պես, կյանքը դարձել է անմխիթար մղձավանջ… Ես կժպտամ նորից, քանզի ժպիտն է թերևս հույսի ծնունդ դառնում և հաստատում, ու անպարտ ենք անգամ մեր կյանքն ընծայելիս:

Ժամանակ էր պետք…Ու ես հասկացա, որ Աստված մարդուն տալիս է խաչ, տալիս է նաև ուժ` այն տանելու համար: Եվ ես տանում եմ իմ սիրո խաչը` համբերությամբ ու լուռ: Ամիսների փոշին լցրել է այն դատարկությունը, որի հետ ես արդեն հաշտվել եմ, բայց ոչ մոռացել: Եվ կյանքը` իբրև հզոր ուսուցիչ, ինձ սովորեցրեց կեղծ ժպտալ միայն նրա համար, որ ես դեռ ապրում եմ:

… Սերը սկիզբն է մեր բոլորի ու վերջը նաև:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2356 | 2 | 0
Facebook