Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Անշտապ ուշացողը

00:34, Четверг, 10 Января, 2013 года
Անշտապ ուշացողը

…Ես սրտի թրթիռով սպասում եմ քեզ, գիտեմ, որ գալու ես… Զգում եմ… Զգում եմ նաև, որ դու ճանապարհին ես`դանդաղ քայլում ես դեպի ինձ: Գալիս ես ինձ մոտ` առանց շտապելու` ինքդ քեզ վրա զարմացած` թե ու՞ր ես գնում, ի՞նչ ուղղությամբ ու թե որտեղ կլինի բաղձալի վերջնակետը:

…Դու` իմ անշտապ ուշացող…

Ես այստեղ եմ` իմ աշխարհում` այն աշխարհում, որն ինքս եմ ստեղծել, այն աշխարհում, որն ինքս եմ կառուցել իմ ձեռքերով, ինքս էլ զարդարել եմ այն` շուրջս քանդակելով շքեղաշուք ու հեքիաթային դրախտ…

…Իմ աշխարհն այնքան պայծառ է, այքան հանգիստ է այստեղ…

Գիտես այստեղ միայն շունչ չկա, այն էլ քեզ եմ թողել` արի ու քո շնչով լցրու այն:

…Իմ ուշացած արքայազն…

…Ես անհամբերությամբ սպասում եմ քեզ, գիտեմ, որ գալու ես.. Զգում եմ, որ շուտով թակելու ես դուռս: Ես քեզ համար բաց կանեմ ոչ միայն իմ աշխարհի, այլ նաև սրտիս ու հոգուս դարպասները: Ես իմ դողդոջուն ձեռքերով կբռնեմ ձեռքդ ու միասին կխորտակվենք կախարդական հեքիաթի մեջ…

Մեղմօրոր քամին քնքշորեն մեզ կհասցնի անուշաբույր ծաղիկների բուրմունքը, իսկ մենք դրան ավելացնելով մեր շնչած ու արտաշնչած կրքոտ սերը` կքայլենք ծիածանի արահետով դեպի ըղձալի անհայտություն: Կքայլենք առաջ` մեր ոտքերի տակ զգալով փափուկ, կանաչ արահետը, շրջապատված կլինենք բազմաթույր ու հոտավետ ծաղիկներով և բազմահազար խայտաբղետ, նուրբ թիթեռներով…

…Մնեք անբաժան կլինենք…

…Մենք կլինենք մենք ու մեկ էություն…

…Ընդմիշտ…

Դու ամուր-ամուր կգրկես ինձ, որ զգամ քո ուժը, որ զգամ քո մարմնի խելահեղ բույրը…Որ ապրեմ…

Դե իսկ ես ամեն արևածագին ու մթնշաղին քեզ մոտ կուղարկեմ այն փոքրիկ, բարի փերիներին, որոնք իրենց հոգեհմա երգերով քեզ կփոխանցեն իմ սրտի ու հոգու ճիչը… Կփոխանցեն, որ ապրում եմ քեզ սիրելով…Լոկ ապրում եմ քեզ սիրելու համար…

…Փոքր-ինչ շտապիր…Ես այստեղ եմ` մեր դրախտում...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2362 | 0 | 0
Facebook