Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Գազազած ամբոխը

21:03, Вторник, 27 Ноября, 2012 года
Գազազած ամբոխը

…Ես իմ ձեռքերով բռնեցի համբերության բաժակս ու թափեցի միջի պարունակությունը:

Թափելու գործողությունը ցավոտ էր ու ժամանակատար:

Խառնաշփոտ մթնոլորտից, ինձ խեղդող հուզմունքից գլխապտույտ էր առաջացել, չէի կարողանում հասնել բաժակին: Հեռու էր թվում ու անհասանելի…

_ Դու ուժե՛ղ ես, դու կարո՛ղ ես_ անընդմեջ կրկնում էի ինքս ինձ:

Մի քանի քայլ առաջ…

_ Ես ուժեղ եմ, գնում եմ առաջ, գնում եմ ձեզանից հեռու, մաքրվում եմ ձեզանից, թողնում եմ Ձեզ ու Ձեր կեղտոտ խաղերը: Մնացեք Ձեր դժնյա կյանքում: Ըմբոստանա՞լ, Ձեր դե՞մ: Օ~ ո՛չ, չեմ պատրաստվում, զերծ կմնամ այդ հաճույքից: Կքայլեմ առաջ: Գիտեմ, համոզված եմ, որ իմ ‹‹քայլ առաջը›› դուք կընկալեք որպես ‹‹քայլ հետ››, թող այդպես լինի: Մտածեք ինչպես ուզում եք: Միևնույն է արդեն: Կարող եմ լինել գրոհի դուրս ելած`գայլերի ոհմակից հետ մնացած` վիրավորված ու ցավից ոռնող գայլուհի: Լիզելով վերքս ինքս ինձ կբուժեմ, կփոխեմ ուղղությունս, կգտնեմ ամենակարճ ճանապարհը դեպի բաղձալի զոհը ու ձեզանից շուտ կտիրանամ նրան: Համոզվա՛ծ եղեք:

… Եվս մի քանի քայլ առաջ:

Արդեն բաժակի մոտ էի, բայց չէի կարողանում այն վերցնել, ձեռքերս ինձ չէին հնազանդվում, ցնցվում էին:

_Ես կարող եմ…Կարող եմ մոռանալ, մոռանալ այն ամենը, ինչը կապում էր ինձ Ձեր հետ: Մոռանալ բոլոր ցավերը, որոնք տվել եմ Ձեզ ու ստացել Ձեր կողմից: Մոռանալ տարիներս, ամիսներս, ժամերս զուր մատնած Ձեր վրա: Մոռանալ խոսքերը ասված ու չասված, մոռանալ անմեղ, բայց վարկաբեկված եսս…

Մոռանալ ու ուղղել սխալներս…Մնալ Ձեր մեջ`մնալով մենակ…

Ես իմ ձեռքերով բռնեցի համբերության բաժակս ու թափեցի միջի պարունակությունը, դատարկ բաժակ է պետք… Գազազած ամբոխը հերթի է կանգնած…


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2536 | 0 | 0
Facebook