Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Քեզանից հետո... (Մաս 2)

11:14, Среда, 28 Ноября, 2012 года
Քեզանից հետո... (Մաս 2)

...Գիտե՞ս ամեն-ինչ անցավ… Վերջապես անցավ…

Ի՞սկ դու գիտես, որ ես ուրիշ եմ, հավանաբար չգիտես, դու այդպես էլ չհասցրեցիր ինձ ճանաչել…

Սիրում եմ ինձ, ու շատ եմ սիրում, սիրելուց առավել նաև հարգում եմ ինձ...


    

* * *

...Ուղիղ երկու օր առաջ ուզում էի մեռնել, չէի ուզում շնչել ու չէի ուզում զգալ այն բոլոր զգացողությունները, որոնք ինձ սպանում էին… Հասկանում էի, որ այդպես շարունակվել չի կարող, հասկանում էի, որ ոչ-ոք արցունքներիս արժանի չէ, նամանավանդ մեկը, այն մեկը, ով ստախոս է ու ով… Ինչպես կասեր իմ ամենասիրելի գրողներից մեկը` Ս. Եսենինը,

«-Был человек тот авантюрист,

Но самой высокой и лучшей марки...» :

Այդ վիճակիցս, ոչ միայն ես էի վատ դրության մեջ հայտնվել այլ նաև հարազատներս, ինչու չէ ընկերներս... Չարացած էի...


    

Առանձնացա, ինքս ինձ հետ մնացի մենակ: Սկսեցի ինքս ինձ հետ խոսել.

-Լսի՛ր, դու նման ես կիսամեռ մի մարդու, ո՛չ լրիվ մեռած ես, ո՛չ էլ լրիվ կենդանի: Ինձ թվում է դու ինքդ պիտի որոշես, ուզում ես ապրել թե ո՛չ: Ուզու՞մ ես մեռնել, մտածե՞լ ես ինքնասպանության մասին:

-Նույնիսկ չեմ էլ մտածել, գիտես չեմ ընդունում դա…

-Եթե այսպես շարունակվի դու վերջնականապես կխելագարվես…Ուրեմն որոշի` կա՛մ ապրում ես, կա՛մ չես ապրում: Եթե ապրում ես ուրեմն վաղվանից հանիր այդ մատանին ու եղիր ազատ: Ինքդ քեզ պիտի բուժես: Եղիր ազատ, մի քիչ էլ կարող ես գժվել: Ինչ ուզում ես արա, ինչ մտքովդ կանցնի, նույնիսկ արա այն, ինչ արգելված է, ինչ ընդունված չէ: Լսիր այնպիսի երաժշտություն, որը երբեք չես լսել, դաջվածքներ արա մարմնիդ վրա, կտրիր մազերդ և ներկիր: Հանկարծ եթե անձրև գա, դուրս արի տնից ու գնա քայլիր անձրևի տակ, վազի~ր, ցատկոտի~ր, գոռա~, երգել չգիտե՞ս , բա~րձր երգիր, տանից գնա երբ կցանկանաս ու ոչ-ոքի մի զգուշացրու, մի քիչ գժվիր: 20 տարեկան ես, բուժվիր ու շարունակիր ապրել, քո կյանքում դեռ կլինեն երջանիկ պահեր, որոնք մոռացնել կտան անցյալի վերքերը: Իսկ եթե որոշես չապրել…

-Ես ապրել եմ ուզում:

-Հիշաչար մի եղիր, դու այդպիսին չես, հիշիր ժամանակին նա քո ամենամոտ ու ամենահարազատ ընկերն է եղել: Հիշիր նրա լավ խորհուրդները, որոնք քեզ ինչ-որ էտապում նույնիսկ օգնեցին: Նրա հետ նույնիսկ մի քիչ մեծացար: Իսկ երբ դադարեց քեզ վրա ուշադրություն դարձնել, ակամայից դարձավ վատը…

- Ես երբեք նրան չեմ ատել, ինչպես կարող եմ ատել մի մարդու, ում ժամանակին սիրել եմ, եթե սիրել եմ ուրեմն արժանիքներ ունեցել է, բայց ամեն դեպքում նա էր սխալ, նա ինձ վիրավորել է ու շատ ուժեղ…

-Գիտես վիրավորանքը սրտումդ պահելով դու նրան երբեք չես մոռանա, ազատիր քեզ այդ կապանքներից, հոգիդ մաքուր պահիր, ոչ մի ատելություն, ոչ մի զզվանք, ոչ մի վիրավորանք մի պահիր մեջդ, ոչ մի դեպքում: Այդ դեպքում դու միշտ մի քանի քայլ առաջ կլինես բոլորից: Սխալներ յուրաքանչյուրն էլ գործում է: Շատ քչերն են ընդունում իրենց սխալները, շատ քչերն են կարողանում արտասանել " ներիր ինձ" կախարդական խոսքերը: Գիտես շատ անգամ մարդիկ չեն տեսնում իրենց սխալները, ու իրենց համար դժվար է իրենց մեղքը խոստովանել: Նրանք պարզապես գիտակցում են միայն այն, որ իրենք ճիշտ են: Պարզապես քո մեջ ուժ գտիր ու ասա շնորհակալություն, շնորհակալություն այն բոլոր երջանիկ պահերի համար, որ ունեցել եք միասին ու գնա առաջ…

-Ես երբեք մարդկանց չեմ ատել, ինչքան էլ մեծ վատություն ինձ արած լինեն, ես միշտ մտածում էի, որ վատ մարդիկ չկան, ուղղակի աշխարհահայացքների տարբերության պատճառով չեն կարողանում շփվել: Երևի մենք էլ էինք տարբեր…

-Գուցե և նման էիք ու շատ, բայց ի վերուստ ձեզ տրված չէր լինել միասին: Թող այդ ամենը ու գնա, գնա առաջ, գնա դեպի քո հաղթանակները: Մի անտեսիր եղածը, վայելիր լուսաբացն ու մայրամուտը, ջրի հպումը քեզ, վայելիր բոլոր մրգերը, դանդաղ ծամիր ու դանդաղ կուլ տուր, զգա անմահական համերը…Վայելիր հարազատներիտ ու ընկերներիտ ուշադրությունը: Կարդա՛, սովորի՛ր, կատարելագործվի՛ր, ապացուցիր, որ դու կարող ես, ինքդ քեզ ապացուցիր, որ քեզ համար անիրագործելի ոչինչ չկա: Մարդկությանը պիտանի եղիր, թեկուզ և չնչին արարքներով, մոտակա խանութից գնիր պաղպաղակ ու տուր որևիցե մի երեխայի, ստիպի՛ր, որ ժպտա: Ժպտա ու կստանաս փոխադարձ ժպիտներ… Ոչնչից մի դժգոհիր, լավատես եղիր: Իսկ այդ սերը, օրերից մի օր հետ կգա քեզ մոտ, պարզապես ուրիշ կերպարանքով…Ու էլի կսիրես, ու էլի կխանդես, կտանջվես… Կլինես սիրված:

Հիշիր սիրելիս կյանքը բումերանգ է…

-Հենց այդպես էլ կանեմ ու կապրեմ այդպես…


    
    
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2988 | 7 | 0
Facebook