Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Մայրիկ

10:06, Пятница, 23 Августа, 2013 года

Ու քայլեցի ես փշոտ, արևից խանձված ու չորացած խոտերի միջով: Ճանապարհը քարքարոտ էր: Ինձ քարշ էր տալիս առաջ` մարմինս ցնցվում էր իմ հեղձուցիչ հեկեկումներից: Մի ձեռքով բռնել էի հոտավետ կարմիր վարդերը, իսկ մյուսով մաքրում էի սև ակնոցներիս տակից թափվող արցունքները:

Տակնուվրա եղած միտքս, որ կառչել էր անցյալի մի ակնթարթ տևած քաղցր հիշողություններից, կառչել էր ու շարունակում էր մնալ անցյալի այդ հուշերում, որում դու կայիր, դեռ ապրում էիր ու ինձ էլ քեզ հետ ապրեցնում էիր…

Ջախջախված և հոգով և սրտով հասա` եկա մոտդ.

-Գիտես քեզանից հետո իմ մի մասը մեռավ, գիտես որ քեզանից հետո իմ մեջ բթացավ ամեն ցավ, ամեն-ինչ… Սառեցի… Կորուստները ինձ համար դարձան սովորական երևույթ, նույնիսկ կորստի հանդեպ տածած վախը չքացավ: Քեզանից էլ թանկէլ ի՞նչ պիտի լինի իմ կյանքում…

Սկզբում մեռնում էի կարոտից, վիշտը համակել էր իմ ամբողջ հոգին... Քեզ էի փնտրում…Մինչև վերջ չէի հավատում, որ այլևս չենք հանդիպելու, որ այլևս իմ անունը չեմ լսելու քո շուրթերից, որ չեմ համբուրելու քեզ… Որ չես գրկելու ինձ: Թվում էր թե երազ եմ տեսնում, ու ուր որ է կարթնանամ, վազքով կգամ քեզ մոտ ու կգրկեմ քեզ` սիրտս հանգստացնելով: Հետո երբ անցան օրեր, ամիսներ, տարիներ, հասկացա, որ երազ չի այդ ամենը այլ իրականություն:

Առանց քեզ մեծացա, հասունացա: Գիտես խոսքիս տերը եղա` գերազանցիկությամբ ավարտեցի և դպրոցը, և համալսարանը: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել` ես քո աղջիկն եմ` քո մի մասնիկը, քեզանից ծնված, քո միսն ու արյունը:

Տես քեզ վարդեր եմ բերել…

Քեզանից հետո այնքան սխալներ եմ արել` բազում-բազում, դրանցից շատերը նույնիսկ գիտակցաբար: Շատերին եմ նեղացրել, վիրավորել` ուզում էի, որ բոլորն ինձ պես տանջվեին: Բայց տարիքի հետ այդ մազոխիստական ձեռքբերումները վերացան: Հիմա ուրիշ եմ` ավելի հանդարտ ու սառնասիրտ…

Քեզանից հետո պաշտեցի մենությունը, նա դարձավ իմ ընկերը: Նրա հետ լինելով` ես քեզ մոտ եմ զգում…

Գիտես այն օրերին երբ երազում քեզ եմ տեսնում, առավոտյան չեմ ուզում լքել անկողինս: Փակում եմ աչքերս ու ամբողջ ուժերս ներդնում եմ որպեսզի հիշեմ քեզ, քո շարժումները, միմիկաները, ժպիտը…

Հա~ շատ ցավոտա…

Մամա~… Մամա~…Մայրի~կ… Կարոտել եմ այդ բառը…

Ինչևիցե քայլում եմ առաջ, ապրում եմ ինչպես բոլորը` մի օր լավ, մի օր վատ… Ուղղակի ի տարբերություն նրանց ես գիշերները մինչ քուն մտնելս խեղդվում եմ … Մեռնում եմ մինչև քնելս… Մամա…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2720 | 2 | 0
Facebook