Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Խարույկ սառույցի վրա...

23:21, Понедельник, 26 Ноября, 2012 года
Խարույկ սառույցի վրա...
    
    

Իմ կյանքը լեցուն է` որքան արգահատելի, նողկալի, բիրտ, անգութ և անագորույն վարկածներով, այնպես էլ երփներանգ, գույնզգույն, խայտաբղետ, գեղեցիկ ու զավեշտալի երևույթներով:

Ես պարտվեցի…

Այս անգամ ես պարտվեցի, ես հարկադրված պարտվեցի, որպեսզի իրականում հաղթեի քեզ: Ես պիտի հաղթանակած դուրս գայի այդ անչափ ցանկալի, բայց միևնույն ժամանակ ինձ կործանող, անիրական ու խառնիճաղանչ մութ սենյակից:

Իրականում ես հաղթեցի…

Դուք կարծում եք, որ ես այս ամենից հետո մնացի անոթի, ձեռնունայն ու այս ամենից ձեռք բերեցի միայն ցավ և անձկություն:

Եվ դու` դու մութ սենյակի իմ կողակից, մտածում ես, որ հաղթող ես, որ անհաղթ ես, քեզ թվում է ինձ կոտրել ես, դարձրել անդամալույծ, որը էլ երբեք չի կանգնի: - Իմացած եղիր`իմ հաղթանակն էլ հենց դրանում է կայանում: Ես խաղում էի` խաղում ինքս ինձ հետ, խաղում` զվարճանքի համար, խաղում Ձեր հետ` երկերեսանիորեն, բայց միևնույն ժամանակ կիրթ և զգուշորեն: Այդ ամենը շինծու "քաոս Էր", ես էլ այդ քաոսի մեջ դարձել էի "Խարույկ սառույցի վրա": Վառվում էի, լույս արձակում, բայց ներքուստ սառն էի` սառույցի մի հսկայական բեկոր, որը տարիներ է ինչ չի հալչում:

Այդ "քաոս" կոչվող խաղը իմ կյանքի չնչին մասը կազմեց, եկավ ու անցավ, ու ոչինչ չմնաց: Իսկ ես այդ ամենը թողեցի անցյալի այդ մութ սենյակում, գնացի առաջ դեպի նոր խաղեր, դեպի նոր դռներ, որոնք տանում են դեպի նոր սենյակներ:

Երևի ամեն-ինչ պարզ է իմ գրած անպարզ ու արտառոց շարադրության մեջ: Ես շարժվում եմ իմ իսկ գրած օրենքներով ու կատարում եմ իմ առջև դրված`իմ իսկ կողմից ստեղծված` բոլոր խրթին ու հեշտ առաջադրանքները: Եվ ոչ մի գեղեցիկ ու ցանկալի զգացմունք, ոչինչ չի կարող ինձ հետ պահել դրանից:

…Գնում եմ առաջ, իմ պերճ ու գունագեղ ճանապարհով… Գնում եմ քամուն հակառակ, գնում եմ ճակատագրիս դեմ ելած, գնում եմ ՍԱՌՒՅՑԻ ՎՐԱ ԽԱՐՈՒՅԿ ԴԱՐՁԱԾ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
2259 | 0 | 0
Facebook