Loading...

Articles

-Իձոտն ի՞նչ ա, տղա ջան: -Իդիոտ հայերեն նշանակում է ապուշ...

09:27, Friday, 04 June, 2021
-Իձոտն ի՞նչ ա, տղա ջան: -Իդիոտ հայերեն նշանակում է ապուշ...
     Յոթանասունական թվականներին Հայաստանում շատ ղեկավարներ, տպավորություն թողնելու համար, օգտագործում էին ռուսերեն բառեր և արտահայտություններ:
     Մի անգամ, երբ ցանկանում էի մտնել ղեկավարի աշխատասենյակ, այդ պահին սենյակից դուրս եկավ այլայլված, խոժոռ դեմքով մի տարեց մեխանիզատոր և ինձ հարցրեց.
     -Տղա ջան, իձոտն ի՞նչ ա նշանակում:
     -Իդիոտ հայերեն նշանակում է ապուշ:
     -Ապու՞շ:
     -Հա, ապուշ: Այսինքն` ուշ հասկացող, շշմած, հիմար:
     -Վա~յ...Ապրես դու: Ինձ էլ թվաց, թե վատ քֆուր է: Ուզում էի ետ դառնալ ու անպատվել կառավարիչին, -ասաց ծերունին և ծիծաղելով հեռացավ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6145 | 0 | 0
Facebook