Ֆեյսբուքում հայտնի ստատուսագրի պապը հիվանդանում է: Ընտանիքի բոլոր անդամները, հարազատները հավաքվում են նրա մահճի շուրջը: Երբ ծերունուն երկար զննելուց հետո բժիշկը հայտնում է, որ հիվանդի վիճակն անհուսալի է, ընտանիքի 82 տարեկան պապիկը տնքալով գլուխը հազիվ բարձրացնելով, ուշադիր նայում է զավակներին, թոռներին, ծոռներին, հարազատներին և ասում է վերջին խոսքերը.
-Աստվա՜ծ, էսքան նաֆարի (շնչերի) մեջ դու միայն ի՞նձ տեսար: