Տարիներ առաջ հասարակական տրանսպորտից օգտվողը, եթե տոմսը չէր դակում, հսկիչները տուգանում, նկարում և հեռուստատեսությամբ ցույց էին տալիս: Հորաքրոջս հարսը հումորով աղջիկ էր: Թբիլիսիից նոր էր Երևան հարս եկել, առաջին անգամ միայնակ օգտվում է հասարակական տրանսպորտից և չի իմանում, որ իջնելիս տոմսը պետք է դակել: Իջնելու պահին, հսկիչները տոմսն են պահանջում, որը դակած չի լինում: -Ընկերուհի, -ասում է հսկիչը.-գիտե՞ս, որ հիմա քեզ ոչ միայն մեկ ռուբլի տուգանելու ենք, այլև հեռուստատեսությամբ ցույց տալու համար նկարելու ենք: -Վա՝յ, ինչ լավ կանեք, որ նկարեք: Գիտե՞ք, հեռուստատեսությամբ ինձ ոչ մի անգամ ցույց չեն տվել: Հսկիչները ծիծաղում և առանց տուգանելու բաց են թողնում:
|