Ալաշկերտը, որտեղից իմ պապերն են, ունի շատ լավ ասացվածքներ:
«Իշու վրեն նստելը մեկ այիբ (արատ) ա, իջնելը՝ էրգու»:
Այս պատմությունը վերաբերվում է այդ ասացվածքին, որ լսել եմ մեծերից: Առաջներում, երբ գյուղում ինչ-որ մեկը հակահասարակական արարք է գործել, նրան պախարակելու համար դեմքը մրոտել և էշի վրա նստեցնելով, ողջ գյուղով մեկ ման են տվել: Մի կին էլ է այդ «պատվին» արժանանում: Ճամփի կեսին էշը զմրում ու կանգնում է: Գյուղի երեխաները, որ այդ ընթացքում ուղեցում են էշի վրա նստած կնոջը, սկսում են էշի պոչից քաշել: Էշը սկսում է տռճիկ տալ: Կինը, գլուխը բարձրացնելով, գոռում է երեխաների վրա.
-Շան թուլեք, հիմա կընկնեմ էշի վրայից ու սաղ գեղով մեկ խայտառակ կլինեմ:
Հավանաբար, այս պատմությունից էլ առաջացել է ասացվածքը: